ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՏԱՐԵԼ ԳՆՈՒՄՆԵՐ
AliExpress ԿԱՅՔԻՑ
և ստանալ Հայաստանում 4-8 աշխ օրում (արտասահմանյան պահեստ հասնելուց հետո)


ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՏԱՐԵԼ ԳՆՈՒՄՆԵՐ
AliExpress ԿԱՅՔԻՑ
և ստանալ Հայաստանում 4-8 աշխ օրում (արտասահմանյան պահեստ հասնելուց հետո)

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
AliExpress-ից որքա՞ն ժամկետում պատվերս կառաքվի ՀՀ:
Եթե ցանկանում եք ամենակարճ տարբերակով ստանալ Ձեր առաքանին, ապա անհրաժեշտ է ներքին նամակ ուղարկել վաճառողին և տրամադրել նրան ONEX-ի Չինաստանի հասցեն: Եթե վաճառողը համաձայնում է առաքել Չինաստանի հասցեով, ապա գնումը գրանցելիս լրացրեք մեր ԱՄՆ-ի հասցեն, իսկ comment տողում նշեք << Send to Shenzhen>>, որպեսզի վաճառողը հիշի Ձեր նախնական պայմանավորվածության մասին և ուղարկի Չինաստան։

Կարող եք նաև լրացնել մեր ԱՄՆ-ի պահեստի հասցեն: Կայքը թույլ է տալիս: Պարզապես առաքման միջին տևողությունը մինչև ԱՄՆ 2,5 շաբաթ է։

AliExpress կայքում հնարավո՞ր է լրացնել Չինաստանի հասցեն:
Ոչ, քանի որ երկրների ցանկում CHINA չկա, իսկ OTHER տարբերակը ընտրելիս հնարավոր է սխալ հասցեով առաքվի:
AliExpress կայքում հնարավոր՞ է Դուբայի հասցեն լրացնել:
Ոչ, քանի որ երրորդ երկրներից Դուբայ հասնելիս առաքանիները մնում են փոստային բաժանմունքում, որտեղից հետագայում խնդիր է առաջանում վերցնել և տեղափոխել մեր պահեստ:
AliExpress կայքում հնարավոր՞ է ՌԴ հասցեն լրացնել:
Ոչ, քանի որ առաքանիները ՌԴ հասնելիս մնում են մոտակա փոստային բաժանմունքում, որտեղից հետագայում խնդիր է առաջանում վերցնել և տեղափոխել մեր պահեստ:
Իմ էջում պատվեր է ավելացել, որը չի համապատասխանում կայքում նշված թրեքինգ համարի հետ:
Մի անհանգստացեք, նման բան հնարավոր է: Սովորաբար Չինաստանից դեպի ԱՄՆ առաքվելիս թրեքինգ համարի փոփոխություն է տեղի ունենում:
Հնարավո՞ր է գնի սակարկում վաճառողի հետ:
Այո, հնարավոր է: Անհրաժեշտ է նամակագրության միջոցով կապ հաստատել վաճառողի հետ համապատասխան սակարկման հարցումով:
Ստացել եմ փաթեթս, սակայն ինչ-որ բան է պակասում փաթեթիս մեջ: Ի՞նչ անել:
Այս դեպքում անհրաժեշտ է կապվել վաճառողի հետ, ինչպես նաև case բացել՝ նշելով խնդրի մասին:
Քանի՞ օրում է կատարվում գումարի վերադարձը։
Գումարի վերադարձը կատարվում է 15 աշխ օրում:
Ինչո՞ւ է ONEX-ի հետ ավելի արագ AliExpress-ից օգտվելու ժամանակ:
Մենք տրամադրում ենք հասցեներ ԱՄՆ-ում և Չինաստանում։ ԱՄՆ հասցեով գնում կատարելիս վստահաբար կարող ենք նշել, որ շատ ավելի արագ է առաքվում, քան դեպի ՀՀ, պարզապես հարկավոր է ճիշտ առաքող ընկերություն ընտրել։

Իսկ եթե վաճառողը համաձայնի ուղարկել մեր Չինաստանի հասցեով, ապա առաքման ընդհանուր տևողությունը հնարավոր է նույնիսկ 2 շաբաթ լինի, քանի որ վաճառողները առաքում են 2-3 օրում։ Չնայած լինում են դեպքեր, որ շատ ավելի երկար են առաքում։ Դրա համար հարկավոր է վաճառողից ստանալ հստակ տեղեկություն առաքման ժամկետի մասին։
AliEXPRESS-Ը ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ALIGROUP-Ի ԱՆԴԱՄ
AliExpress
AliExpress.com-ը Չինաստանի ամենամեծ օնլայն խանութներից է,
որը մշտապես ներկայացնում է մեծ զեղչերով:
Ավելի քան 100.000.000 ապրանք: Ամենացածր գները և ամենամեծ ընտրությունը:
ՏԱՐԲԵՐԱԿ 1:

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՏԱՐԵԼ ԳՆՈՒՄՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ONEX-Ի ՉԻՆԱՍՏԱՆԻ
ԱՌԱՔՄԱՆ ՀԱՍՑԵՆ
Պատվերներն ավելի շուտ ստանալու համար անհրաժեշտ է, որպեսզի Ձեր գնումը առաքվի ONEX-ի տրամադրած Չինաստանի Ձեր առաքման հասցեով: Ցավոք AliExpress-ը չի իրականացնում առաքում Չինաստանի տարածքում, սակայն շատ վաճառողներ շրջանցում են այդ հանգամանքը եւ իրականացնում են ներքին առաքումներ:

Aliexpress-ից գնումներ կատարելիս անհրաժեշտ է կապ հաստատել վաճառողի հետ և նրան փոխանցել ONEX-ի տրամադրած Ձեր առաքման հասցեն Չինաստանում:
ՆԱՄԱԿ:
"Hello dear Seller,

I want to buy this product. Could you please let me know if you can ship it to my address in China or not?

My China Address is:
ամբողջովին պատճենեք ONEX-ի Ձեր Չինաստանի առաքման հասցեն:

Thank you"
ՎԱՃԱՌՈՂ:
Yes, sure.
Վաճառողի տվյալ հասցե ուղարկելու համաձայնությունից հետո կարող եք գնում կատարել՝ օգտագործելով Ձեր առաքման հասցեներից որևէ մեկը: Հաշվի առեք, որ ամեն դեպքում AliExpress-ում Ձեր առաքման հասցեն չի կարող մնալ դատարկ, ուստի ապահովության համար լրացրեք Ձեր ԱՄՆ առաքման հասցեն:Այնուհետեւ վաճառողին ուղարկեք պատվերի համարը` տեղեկացնելով, որ գնումն արդեն կատարված է:

Այժմ վաճառողը պետք է փաթեթն ուղարկի այն հասցեով (Չինաստան), որն արդեն նրան ուղարկել եք: Ինչպես նաև պահանջեք, որ պատվերն ուղարկելուց հետո Ձեզ տրամադրի ծանրոցի բեռնակրման համարը և այն մուտքագրեք ONEX-ի Ձեր էջում` առավել արագ այն նույնականացնելու համար։
ՆԱՄԱԿ:
"Dear Seller,

I have purchased the product already and here is my Order Id: ....................

Please send it to my China address and also provide the Tracking number.

Thank you"
ՎԱՃԱՌՈՂ:
Great, I will send it tomorrow.
Եթե որևէ պատճառով վաճառողը չի իրականցնում առաքում Չինաստանի տարածքում, կարող եք Aliexpress-ում գրանցել Ձեր ԱՄՆ հասցեն, որը կարող եք տեսնել Ձեր էջում, «Իմ առաքման հասցեն» բաժնում ։
ՏԱՐԲԵՐԱԿ 2:

ԻՆՉՊԵ՞Ս ԳՐԱՆՑԵԼ ONEX-Ի ԱՄՆ ԱՌԱՔՄԱՆ ՀԱՍՑԵՆ AliExpress ԿԱՅՔՈՒՄ
Առաքման հասցեն ստանալու համար անհրաժեշտ է գրանցվել ONEX.AM կայքում: Առաքման հասցեն կայքում մուտքագրելու համար հետևեք քայլերի հաջորդականությանը:
ՔԱՅԼ 1
1. Մուտք գործեք Ձեր անձնական հաշիվ և ընտրեք "Мой профиль"
ՔԱՅԼ 2
2. Ձախ հատվածից ընտրեք ''Адреса доставки'', այնուհետև ավելացրեք նոր առաքման հասցե՝ սեղմելով սեղմելով "Добавить новый адрес" կոճակը

ՔԱՅԼ 3
3. Այնուհետև ավելացրեք նոր առաքման հասցեն: Համապատասխան դաշտերում լրացրեք ONEX-ի Ձեր անձնական էջից ստացած ԱՄՆ առաքման հասցեն:
ՔԱՅԼ 4
4. Շնորհավորում ենք, Ձեր առաքման հասցեն պահպանված է, ինչը նշանակում է, որ բոլոր գնումներն արդեն ուղարկվելու են այս հասցեին: Այժմ կարող ենք անցնել բուն գնում կատարելու գործընթացին:
ՔԱՅԼ 5
5. Ընտրեք ցանկացած ապրանք, հարկ եղած դեպքում նշեք չափսեր, գույն, այնուհետեւ "Купить сейчас"
ՔԱՅԼ 6
6. Առաքման հասցեն ավտոմատ կընտրվի: Վճարման եղանակներից ընտրեք ձեզ ամենահարմարը եւ լրացրեք համապատասխան տվյալները
Left
Right
ՔԱՅԼ 1
Մուտք գործեք Ձեր անձնական հաշիվ և ընտրեք "Мой профиль"
ՔԱՅԼ 2
Ձախ հատվածից ընտրեք ''Адреса доставки'', այնուհետև ավելացրեք նոր առաքման հասցե՝ սեղմելով սեղմելով "Добавить новый адрес" կոճակը
ՔԱՅԼ 3
Այնուհետև ավելացրեք նոր առաքման հասցեն: Համապատասխան դաշտերում լրացրեք ONEX-ի Ձեր անձնական էջից ստացած ԱՄՆ առաքման հասցեն:
ՔԱՅԼ 4
Շնորհավորում ենք, Ձեր առաքման հասցեն պահպանված է, ինչը նշանակում է, որ բոլոր գնումներն արդեն ուղարկվելու են այս հասցեին: Այժմ կարող ենք անցնել բուն գնում կատարելու գործընթացին:
ՔԱՅԼ 5
Ընտրեք ցանկացած ապրանք, հարկ եղած դեպքում նշեք չափսեր,
գույն, այնուհետեւ "Купить сейчас"
ՔԱՅԼ 6
Առաքման հասցեն ավտոմատ կընտրվի: Վճարման եղանակներից ընտրեք ձեզ ամենահարմարը եւ լրացրեք համապատասխան տվյալները
Ի՞ՆՉՈՒ ՀԵՆՑ AliExpress
150.000.000 +

Վաճառված ապրանք
100.000.000 +

Ապրանքատեսականի
70.000 +

Աշխատակից
4.000.000.000$

Գնահատված արժեք
Ջեկ Ման դպրոցի քննությունները հանձնելիս ձախողվեց մաթեմատիկայի քննության ժամանակ և մինչ օրս այն տանել չի կարողանում, բայց դա չխանգարեց նրան՝ հիմնել Alibaba հսկան և դառնալ Չինաստանի ամենահարուստ ձեռնարկատերերից մեկը։
Արգելված ապրանքատեսակներ
Միջազգային առաքման համար արգելված ապրանքատեսակների ցանկ
Աէրոզոլ
Մագնիս
Առանձին մարտկոց
Հեղուկ
Բջջային հեռախոս
Փոշի
Քսուք
Բույսեր/սերմեր
ԱՐԳԵԼՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐ
Միջազգային առաքման համար արգելված ապրանքատեսակների ցանկ
Աէրոզոլ
Մագնիս
Առանձին մարտկոց
Հեղուկ
Բջջային հեռախոս
Փոշի
Քսուք
Բույսեր/սերմեր
ONEX.AM
YOU SHOP. WE SHIP.
Մենք իրականացնում ենք արագ առաքումներ
Չինաստանի լավագույն օնլայն խանութներից
դեպի Հայաստան
ONEX.AM
You Shop - We Ship
Ի՞ՆՉՊԵՍ ԿԱՏԱՐԵԼ ԳՆՈՒՄՆԵՐ ՉԻՆԱՍՏԱՆԻՑ
ԳՐԱՆՑՎԻ՛Ր ONEX.AM-ՈՒՄ
Գրանցվի՛ր մեր կայքում և
անվճար ստացի՛ր առաքման հասցեներ
ԳՆԻ՛Ր ՕՆԼԱՅՆ
Օգտագործի՛ր տրամադրված առաքման հասցեները՝ կայքերից գնումներ կատարելիս
ՍՏԱՑԻ՛Ր ՊԱՏՎԵՐԴ
Ստացի՛ր գնումներդ
ՀՀ-ում - |
ԴԵՊԻ ՀՀ ԱՌԱՔՄԱՆ
ԺԱՄԿԵՏՆԵՐ ԵՎ ՍԱԿԱԳԻՆ
Առաքման եղանակ
Ժամկետներ
Մինիմալ
Սակագին
✈️ Չինաստանից դեպի ՀՀ
🕛 4 - 8 աշխ. օր
պահեստ հասնելուց հետո
4.000 դր/կգ + բոնուս
ԴԵՊԻ ՀՀ ԱՌԱՔՄԱՆ
ԺԱՄԿԵՏՆԵՐ ԵՎ ՍԱԿԱԳԻՆ
4.000 դր/կգ
🕛 4 - 8 աշխ. օր (պահեստ հասնելուց հետո )
ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ
ՆԵՐԲԵՌՆԵՔ ՄԵՐ ՀԱՎԵԼՎԱԾԸ
Ներբեռնե՛ք ONEX-ի թարմացված բջջային հավելվածը, ստացեք ծանուցումներ Ձեր պատվերի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ, օգտվեք «Առաքում տուն» ծառայությունից և կատարեք օնլայն վճարումներ։
ՄԻԱՑԻ՛Ր ՄԵԶ
ԵՎ ՕԳՏՎԻՐ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

© 2019 ONEX.AM: Բոլոր իրավունքները պաշտպանված են: