ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՃԻՇՏ ԿՈՇԻԿ
Ամեն ինչ կոշիկների ձևերի և տեսակների մասին տարբեր սեզոնների և իրավիճակների համար։
Կոշիկների հիմնական տիպերը
Ամենօրյա
Տանից դուրս գալու համար հագնվող կոշիկներ։
Սպորտային
Կոշիկներ, նախատեսված սպորտով զբաղվելու կամ մարզվելու համար։
Դասական
Հատուկ երեկույթների կամ պաշտոնական հանդիպումների համար։
Ձմեռային
Բարձր և տաք կոշիկներ ցրտին, ձյանը և սառույցին դիմակայելու համար։
Հատուկ նշանակության
Ամուր կոշիկներ արշավների կամ որոշակի աշխատանքներ իրականացնելու համար։
Տնային
Հարմարավետ և հեշտ հագնվող-հանվող կոշիկներ։
ԲՐԵՆԴԱՅԻՆ ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԶԵՂՉԵՐԸ
Մենք ձեզ համար պատրաստել ենք հատուկ բլոգ, որտեղ մշտապես տեղադրում ենք լավագույն առաջարկներն ու զեղչերը բրենդային հագուստի խանութներից՝
ՏԵՍՆԵԼ
Կոշիկների չափսերը
Տարբեր երկրներ օգտագործում են կոշիկների չափսերի տարբեր սանդղակներ։ Գնումն իրականացնելիս նախ պետք է դրանք համեմատել և գտնել այն տարբերակը, որը ձեզ է համապատասխան։

*Որոշ վաճառողների մոտ չափսը կարող է տարբերվել ստանդարտից։ Հարկավոր է նախօրոք ուսումնասիրել, կամ թեկուզ հարցնել, թե ինչ երկարությամբ ոտնաթաթի համար է նախատեսված տվյալ կոշիկը։
Ինչպես ճիշտ չափել ոտնաթաթի երկարությունը
*Երկարությունից բացի կարևոր է նաև ոտնաթաթի լայնքը։ Լայն ոտնաթաթ ունենալու դեպքում պետք է ընտրել ոչ թե ավելի մեծ կոշիկ, այլ ավելի հարմարը ըստ դիզայնի։
ԲԱՑԻՐ ՊԱՏՎԵՐՆԵՐԴ
ՄԵԶ ՀԵՏ
UNBOXING արա, ստացի՛ ր բոնուս և

iPhone 13 PRO շահելու հնարավորություն

Ինչին ուշադրություն դարձնել
Կոշիկի բաղկացուցիչ մասերը
Կոշիկ գնելուց առաջինը, ինչին պետք է ուշադրություն դարձնել, դա հարմարավետությունն է, հետո որակը, հետո նոր տեսքը։

Հարմարավետությունն ապահովող 2 գործոն կա՝ ներքին երեսպատման և տակացուի պատրաստման նյութերը։
Ձմեռային կոշիկ ընտրելիս
Ձմեռային կոշիկը պետք է լինի բարձր, տաք և չսահող:

Խուսափեք էթիլենվինիլացետատից կամ կաշվից պատրաստված տակացուից։ Ընտրեք թերմոէլաստոպլաստից, պոլիուրեթանից, կամ մի քանի այլ նյութերի համադրությամբ պատրաստված տակացուները։

Ներքին երեսպատման լավագույն տարբերակը, իհարկե, բնական մորթին է։ Կայծակաճարմանդը (застежка-молния) չպետք է հասնի ամենաներքևին, այլապես ջուր բաց կթողնի ներս։ Թե՛ կոշիկը, թե՛ տակացուն պետք է լինեն հնարավորինս բարձր՝ տաքությունն ապահովելու համար։

Ձմեռային կոշիկը պետք է լինի փոքր ինչ մեծ, որպեսզի հաստ զուգագուլպաներով հագնելիս ոտքը չսեղմի՝ արյան շրջանառությունը դանդաղեցնելուց խուսփելու համար։
Սպորտային կոշիկ ընտրելիս
Նախընտրությունը տվեք բրենդային կոշիկներին, ոչ թե շուկայականներին։ Դրանք պատրաստված են լինում բոլոր ստանդարտներին համապատասխան և առողջությանը վնաս չեն հասցնի։

Տարբեր սպորտաձևերին անհրաժեշտ են տարբեր հատկություններ։ Ուշարություն դարձրեք կոշիկի թեթևությանը, երեսամասի հաստությանը, տակացուի ձևին (ոտքի օրթոպեդիկ առանձնահատկություններին համապատասխան) և որակին (կարերին և ամրացմանը)։

Վազքի համար, օրինակ, պետք է ընտրել այնպիսի կոշիկներ, որոնց մեջ նվազագույնը 3-4 միլիմետր ավել տեղ կա, իսկ տակացուն ունի բարձր ամորտիզացիա:
Երեխայի համար կոշիկ ընտրելիս
Կոշիկը պետք է պատրաստված լինի բավականին ճկուն նյութերից, որպեսզի հարմարվի երեխայի ոտքի առանձնահատկություններին։ Ֆիքսված և կոշտ պետք է լինի կրունկի մասը, որպեսզի ոտքը ճիշտ ձևավորվի։

Ուշադրություն դարձրեք դրա ծանրությանը և տակացուի կոշտությանը։ Ինչքան դրանք բարձր, այնքան երեխայի համար քայլելը ավելի դժվար կլինի և նա շուտ կհոգնի։

Ցանկալի է հագնել 1 չափս մեծ կոշիկներ, որպեսզի դրանք չսեղմեն ոտքը և չխանգարեն դրա նորմալ աճին։ Շատ մեծ կոշիկների պատճառով էլ երեխան կարող է սայթաքել և ընկնել։
Որտեղից պատվիրել

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ

Ե՞րբ պատվիրել
Մոտենում է օնլայն խանութներում մեծ զեղչերի սեզոնը՝ պայմանավորված Սև ուրբաթով, և ճիշտ ժամանակն է օգտվելու հատուկ առաջարկներից և պատվիրելու կոշիկներդ մինչև 85% զեղչերով:
ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԵ՞Ս ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ...
Մենք կգնենք քո փոխարեն և կառաքենք Հայաստան ամենաարագ և ամենամատչելի տարբերակներով։
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՏԱՐԵԼ ԳՆՈՒՄՆԵՐ ONEX-Ի ՄԻՋՈՑՈՎ
ԳՐԱՆՑՎԻ՛Ր
Գրանցվի՛ր մեր կայքում և
անվճար ստացի՛ր առաքման հասցեներ
ԳՆԻ՛Ր ՕՆԼԱՅՆ
Օգտագործի՛ր տրամադրված առաքման հասցեները՝ կայքերից գնումներ կատարելիս
ԱՌԱՔՈՒՄ ԴԵՊԻ ՀՀ
Ստացի՛ր գնումներդ
ՀՀ բոլոր քաղաքներում և Արցախում - |
ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ
ՄԻԱՑԻ՛Ր ՄԵԶ
ԵՎ ՕԳՏՎԻՐ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Կայքում տեղադրված ապրանքների գները ներկայացված են 2021 թ․֊ի նոյեմբերի 4-ի դրությամբ: