euphoria

Ամերիկյան պատանեկան դրամա, հեռուստասերիալ, «Euphoria»-ն, ստեղծված HBO ցանցի կողմից,

2019 թվականից ցնցում է օնլայն հարթակները կինեմատոգրաֆիայի իր բարձր որակով, տպավորիչ դերասանական խաղով և երիտասարդների իրականությունը պատկերող հետաքրքիր սյուժեով։

euphoria

Ամերիկյան պատանեկան դրամա, հեռուստասերիալ, «Euphoria»-ն, ստեղծված HBO ցանցի կողմից,

2019 թվականից ցնցում է օնլայն հարթակները կինեմատոգրաֆիայի իր բարձր որակով, տպավորիչ դերասանական խաղով և երիտասարդների իրականությունը պատկերող հետաքրքիր սյուժեով։

euphoria

Սերիալը պատմում է մի խումբ ավագ դպրոցի աշակերտների մասին՝ ներկայացնելով նրանց կյանքի դժվարությունները, անպատասխան սիրո ցավերը կամ ընկերական և սիրային հարաբերությունների մեջ առաջացած խնդիրները, վտանգավոր սովորությունները և ինքնությունը որոնելու համար անցած ճանապարհը։


Իր դեբյուտից ի վեր, «Euphoria»-ն արժանացել է դրական ակնարկների քննադատների կողմից։
Այն ստացել է անվանակարգեր Բրիտանական ակադեմիայի հեռուստատեսային մրցանակում՝ որպես լավագույն միջազգային հեռուստածրագիր, և Հեռուստատեսային քննադատների ասոցիացիա մրցանակում՝
դրամա ժանրում իր ակնառու
նվաճումների համար: Իսկ սերիալի
գլխավոր դերասանուհի` Զենդայան,
իր կատարման համար արժանացել է
Primetime Emmy և Satellite
մրցանակների՝ որպես դրամա
սերիալի լավագույն
դերասանուհի։





Երկրորդ եթերաշրջան
2019-ին «Euphoria»-ի առաջին եթերաշրջանի հաջող պրեմիերայից մեկ ամիս հետո հաստատվել էր սերիալի երկրորդ եթերաշրջանը, որը դուրս գալով 2022 թվականի հունվարի սկզբին արդեն իսկ նորանոր ռեկորդներ է գրանցում իր դիտումներով և դիտորդների ակտիվությամբ։
2,4 մլն
դիտորդ
«Euphoria»-ի երկրորդ եթերաշրջանի պրեմիերային ընդհանուր առմամբ հետևել է մոտ 2,4 միլիոն հեռուստադիտող՝ այն դարձնելով HBO Max սթրիմինգային հարթակի ամենամեծ թվային պրեմիերան՝ հարթակի մեկնարկի սկզբից։
9x ավելի շատ դիտումներ
«Euphoria»-ի նոր եթերաշրջանի երրորդ էպիզոդը իր թվային դիտումների քանակով ավելի քան 9 անգամ գերազանցում է առաջին եթերաշրջանի մեկնարկային էպիզոդը և 4 անգամ դրա եզրափակիչ էպիզոդը։
Նոր մեգա հիթը
«Euphoria»-ն դասվում է որպես HBO-ի բարձր ռեյտինգներ ունեցող օրիգինալ սերիալներից ամենաերիտասարդ սերիալը և ցանցի երկրորդ ամենա-
հասարակական սերիալը՝ զիջելով միայն «Գահերի խաղը» մեգահիթին:




Գլխավոր հերոսները

  • Ռու Բեննեթթ
    Զենդայա

    Սերիալի գլխավոր հերոսուհի՝ Ռուն, հանգիստ է և անձնվեր, բայց միևնույն ժամանակ անպատասխանատու և ռիսկային, մանավանդ իր առողջության հետ կապված հարցերի վերաբարյալ։ Ռուն փորձում է իր հոգեբանական խնդիրների և հոր մահանալու հետևանքով առաջացած ցավը ճնշել թմրանյութերի օգնությամբ, և հենց դա է դառնում իրեն սպասվող փորձանքների մի մասի պատճառը։

  • Ջուլս Վան
    Հանթեր Շչաֆեր

    Ջուլսը իր ծնողների ամուսնա-

    լուծությունից հետո հոր հետ նոր քաղաք է տեղափոխվում, և՛ շրջապատում ներգրավվելը, և՛ ընկերներ ձեռք բերելը դառնում են նրան հուզող հացրեր։ Ջուլսը հետաքրքրասեր, խարիզմատիկ, ինչպես նաև համարձակ ինքնարտահայտման մեջ և բաց է իր դեռևս չբացահայտված երևույթների առաջ։

  • Ֆեզքո
    Անգուս Քլաուդ

    Ֆեզքոն Ռուի, ինչպես նաև մի քանի այլ պատանիների դիլերն է։ Եվ չնայած նրան, որ իր ապրելաձևն ու բիզնեսը նրան ստիպել են դառնալ անտարբեր իր շրջապատի հանդեպ, Ռուին նա համարում է ընկեր և շատ է անհանգստանում նրա համար։

  • Մեդդի Փերեզ
    Ալեքսա Դեմի

    Մեդդին դպրոցի հայտնի դեմքերից է, ով միշտ գտնվում է ուշադրության կենտրոնում և դառնում քննարկման առարկա։ Նա ինքնավստահ է, անկեղծ և երբեմն նույնիսկ կոպիտ: Սիրում է զվարճանալ ընկերների հետ, ապշեցնող դիմահարդարումներ և հագուստ։

  • Նեյթ Ջեյքոբս
    Ջեյքոբ Էլորդի

    Նեյթը իր շրջապատում ամենացանկալի և գրավիչ տղան է, ով չնայաց որ հետևում է լավ հեղինակություն ունենալուն, անընդհատ դառնում է մութ պատմությունների մի մաս։ Նա անվախ է և իր ուզածին հասնելու համար հետևողական, նույնիսկ եթե դրանով ակնկալվում է ուրիշներին վնաս պատճառելը։

  • Քեսի Հովարդ
    Սիդնեյ Սվինի

    Քեսին բոլորի կողմից սիրված, համակրելի, նրբազգաց և էմոցիանալ օրիորդ է, որը հաճախ դառնում է անցանկալի ուշադրության և դատողությունների, ինչպես նաև իր սեփական հակասական զգացողությունների զոհ։

Հերոսների դիմահարդարումը
Անհնար է լինել համացանցի ակտիվ օգտատեր և նկատած չլինել բազում էջերի կողմից հրապարակվող վառ ստվերաներկերով, արհեստական մարգարիտներով կամ փայլերով զարդարված դիմահարդարումների նկարները։ Հենց այդպիսի դիմահարդարումներով էին սովորաբար հանդես գալիս «Euphoria»-ի գլխավոր հերոսները, որոնց համար այն ոչ միայն կազմում էր նրանց յուրահատուկ ոճը, այլ նաև արտահայտում էր նրանց հույզերը, ներքին զգացողությունները և ցանկությունները։
Նեոնային գույները և գրաֆիկական գծերը այնքան են գրավում հանդիսատեսին, որ շուտով դրանք դառնում են թրենդային՝ դարձնելով «Euphoria»-ն Beauty ոլորտի վրա ազդեցություն ունեցած ամենահայտնի սերիալներից մեկը և օգնելով #EuphoriaMakeup հեշթեգի տարածմանը, որը այս պահին ունի ավելի քան 370.000 գրառում Instagram-ում։
Դիմահարդարում ըստ Էյֆորիայի
Հետաքրքիր փաստեր
Արդյո՞ք գիտեիր, որ․․․
1
«Euphoria»-ի առաջին եթերաշրջանի էպիզոդները ունեն միջինում 5,6 միլիոն դիտում բոլոր հարթակներում:
2
«Euphoria»-ն հիմնված է Ռոն Լեշեմի և Դաֆնա Լևինի կողմից ստեղծված իսրայելական հեռուստատեսային համանուն մինի-սերիալի վրա։ Իսկ սերիալի` կախվածության մասին պատմությունների մեծ մասը ոգեշնչված էին սերիալի ստեղծող՝ Սեմ Լևինսոնի կյանքից:
3
Ռեփփեր և երգիչ Դրեյքը սերիալի գործադիր պրոդյուսերներից մեկն է։
4
«Euphoria»-ում հանդես գալը դարձավ առաջին պրոֆեսիոնալ դերասանական փորձ և՛ Ջուլսի (Հանթեր Շչաֆեր), և՛ Ֆեզքոյի (Անգուս Քլաուդ) դերասանների համար՝ վստահորեն ամրապնդելով նրանց դերը այդ ոլորտում։
5
Լեոնարդո Դի Կապրիոն իր հարցազրույցներից մեկում հայտնել է, որ դիտում է «Euphoria»-ն և, որ սերիալը իրեն շատ է դուր գալիս, ինչը անչափ ուրախացրել է սերիալի դերասաններին, որոնք այդ նորությամբ կիսվում էին իրենց խմբային չաթում։ Սերիալում Քեթին խաղացող դերասանուհի Բարբի Ֆերեիրան նույնիսկ շապիկներ է տպել դերասանական կազմի համար՝ Դի Կապրիոյի մեջբերումով։
6
Ըստ սերիալի դիմահարդարման բաժնի ղեկավար Դոնիելլա Դեյվիի՝ հերոսների դիմահարդարումները ստեղծելու համար իր ոգեշնչման աղբյուրներն եղել են երիտասարդների Instagram-յան էջերը, ինչպես նաև 1960-ականների սուպերմոդելներ Թվիգիի և Նինա Սիմոնեի կողմից բերած դիմահարդարման թրենդները և 1970-ականների գլամ ռոքը։
ԹԵՍՏ



Ինչքա՞ն լավ գիտես «Euphoria»-ն։

Սկսել
Ու՞մ դեմքից է պատմվում սերիալը, և ում ձայնն է հնչում կադրից դուրս։
Հաջորդը
Ընտրել
Ցույց տալ արդյունքը
Ի՞նչ ֆեյք անուն է օգտագործում Նեյթը Ջուլսի հետ օնլայն ծանոթանալու համար։
Հաջորդը
Ընտրել
Ցույց տալ արդյունքը
Որտե՞ղ են Ջուլսն ու Ռուն ծանոթանում։
Հաջորդը
Ընտրել
Ցույց տալ արդյունքը
Ու՞մ հետ էր Ռուն նախկինում ընկերություն անում
Հաջորդը
Ընտրել
Ցույց տալ արդյունքը
Ինչու՞ են Ֆեզքոյի եղբոր մականունը Էշթրեյ դրել։ («էշթրեյ»՝ «ashtray»-ը, անգլերենից թարգմանվում է որպես մոխրաման)
Հաջորդը
Ընտրել
Ցույց տալ արդյունքը
Զայրացած Joker-ը գալիս է քո ետևից․․․կատակ եմ անում
Մի՛ տխրի, կարող ես վերանայել սերիալը և նորից ուժերդ փորձել։
Վերսկսել
Վատ չէ, բայց լավ կլիներ, որ թարմացնեիր հիշողությունդ։
Վերսկսել
Լավ է։ Երևում է, որ ուշադիր էիր սերիալի ընթացքում։ Մի քիչ չհերիքեց։
Վերսկսել
Դու մոտիկ էիր պայթյունային արդյունքին
Համարյա գերազանց էր, ապրե՛ս։
Վերսկսել
Դու ամենահավատարիմ երկրպագուն ես:
Վերսկսել
Why so Serious? Դու գերազանց անցար թեստը։
Վերսկսել
$9.99
$120.00
$15
$29.96
$10.95
$25
$24.95
$16.00
$19.60
$34.22
$14.99
$27.88
$13.98
$10.95
$7.92
$29.99
$57.88
$1.50
$29.99
$27.88
*Նշված ժամկետները կարող են խախտվել (փոփոխվել) Օնէքսից անկախ հանգամանքների բերումով:
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՏԱՐԵԼ ԳՆՈՒՄՆԵՐ ONEX-Ի ՄԻՋՈՑՈՎ
  • ԳՐԱՆՑՎԻ՛Ր
    Գրանցվի՛ր մեր կայքում և
    անվճար ստացի՛ր առաքման հասցեներ
  • ԳՆԻ՛Ր ՕՆԼԱՅՆ
    Օգտագործի՛ր տրամադրված առաքման հասցեները՝ կայքերից գնումներ կատարելիս
  • ԱՌԱՔՈՒՄ ԴԵՊԻ ՀՀ
    Ստացի՛ր գնումներդ
    ՀՀ բոլոր քաղաքներում
ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ
ՄԻԱՑԻ՛Ր ՄԵԶ
ԵՎ ՕԳՏՎԻՐ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Կայքում տեղադրված ապրանքների գները ներկայացված են 2022 թ․֊ի փետրվարի 1-ի դրությամբ: