1-ԻՆ ԵՎ ԱՄԵՆԱԸՆԴԱՐՁԱԿ SMART LOCKER-ՆԵՐԻ ՑԱՆՑԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
SMART
LOCKERS
ԻՆՉՊԵՍ ՕԳՏՎԵԼ ԱՌԱՔՈՒՄ ԼՈՔԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋԻՑ
Ձեր անձնական էջ մուտք գործելուց առաջին պատուհանը ունենալու է հետևյալ տեսքը։
Նոր պատվերը գրանցելու համար անհրաժեշտ է սեղմել «+Ստեղծել նոր պատվեր» կոճակը։
«+Ստեղծել նոր պատվեր» կոճակը սեղմելուց հետո բացվելու է նոր պատվերի գրանցման էջը, որտեղ անհրաժեշտ է լրացնել պատվերի մասին տեղեկությունները՝ ըստ նշված հերթականության։
Առաջին քայլում անհրաժեշտ է լրացնել ապրանքի անվանումը։
Նույն պատվերի մեջ մեկից ավել ապրանք գրանցելու համար անհրաժեշտ է սեղմել «+Ավելացնել» կոճակը, և գրանցել:
Ապրանքների անվանումները ավելացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Շարունակել» կոճակը։
Երկրորդ քայլում անհրաժեշտ է նշել, թե որ Smart Locker-ում եք ցանկանում տեղադրել ապրանքը։
Smart Locker-ի ընտրությունից հետո անհրաժեշտ է սեղմել «Շարունակել» կոճակը։
Երրորդ քայլում անհրաժեշտ է լրացնել հասցեատիրոջ մասին տեղեկությունները։
«Անուն ազգանուն» և «Հեռախոսահամար» դաշտերը ենթակա են պարտադիր լրացման։ «Էլ․ հասցե» և «նշումներ» դաշտերը կարող եք լրացնել ցանկության կամ անհրաժեշտության դեպքում։
Տեղեկությունները լրացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Ստեղծել պատվեր» կոճակը։
Պատվերը ստեղծելուց հետո այն կավելանա ձեր գլխավոր էջում, որտեղ կարտացոլվեն՝
- պատվերի հերթական համարը (#),
- պատվերի կոդը (Պատվեր),
- հասցեատիրոջ անունը, ազգանունը և կոդը (Հասցեատեր),
- ընտրված լոքերի հասցեն (Լոքեր),
- պատվերում առկա ապրանքների քանակը (Քանակ)։
Պատվերը էջում ավելացնելուց հետո անհրաժեշտ է հաստատել դրա առաքումը։ Հաստատելու համար անհրաժեշտ է սեղմել «Հավաքագրում» կոճակը, անցնել հղումով և կատարել համապատասխան քայլերը։
«Հավաքագրում» պատուհանում արտացոլվում է պատվերի մասին ավելի մանրամասն ինֆորմացիան։
Յուրաքանչյուր պատվերի համար տրամադրվում է շտրիխ կոդ, որը կարող եք ստանալ, սեղմելով «ՏՊԵԼ» կոճակը։
«ՏՊԵԼ» կոճակը սեղմելուց հետո էկրանին կհայտնվի տվյալ պատվերի շտրիխ կոդը և այն տպելու պատուհանը։
Շտրիխ կոդը անհրաժեշտ է տպել և փակցնել փաթեթավորման վրա։
Շտրիխ կոդը փակցնելուց հետո անհրաժեշտ է սեղմել «ՀԱՎԱՔԱԳՐԵԼ» կոճակը, որը պատվերի մասին տեղեկությունը կուղարկի Օնէքսի գրասենյակ և կվերածվի «ՉՀԱՎԱՔԱԳՐԵԼ»-ի։
Մնում է միայն ներկայացնել ապրանքը Օնէքսի պահեստ, որտեղից այն կառաքվի նշված լոքեր։
Ի՞ՆՉ Է SMART LOCKER-Ը
Onex-ի կողմից մշակված առաքանիների ստացման ավտոմատացված համակարգ է, որը նախատեսված է օնլայն գնումներն էլ ավելի հեշտ և արագ ստանալու համար։