ՈՐՏԵՂԻ՞Ց ՊԱՏՎԻՐԵԼ ՈՐԱԿՅԱԼ և ՄԱՏՉԵԼԻ ԽԱՂԱԼԻՔՆԵՐ
և ստանալ ՀՀ-ում արագ և ապահով
Խաղալիքների ընտրության հարցում ամենաառաջնային տեղում է
որակը։ Բայց երեխային անընդհատ ուրախացնելու և երեխայի զարգացմանը նպաստելու համար մեզ պետք են շատ և բազմազան խաղալիքներ։ Այսպիսով որակից հետո առաջին տեղում է մատչելիությունը։ Այստեղ առանձնացրել ենք տարբեր տարիքի երեխաների համար որակյալ խաղալիքներ, որոնք կարող եք ձեռք բերել անհամեմատ մատքելի գներով։

Ճիշտ ընտրված խաղալիքը կարող է խթանել երեխայի զարգացմանը, զարգացնել երեխայի մանր և խոշոր մոտորիկան, սենսորիկան, ուշադրությունը, տեսողությունը և լսողությունը։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՏԱՐԵԼ ԳՆՈՒՄՆԵՐ ONEX-Ի ՄԻՋՈՑՈՎ
ԳՐԱՆՑՎԻ՛Ր
Գրանցվի՛ր մեր կայքում և
անվճար ստացի՛ր առաքման հասցեներ
ԳՆԻ՛Ր ՕՆԼԱՅՆ
Օգտագործի՛ր տրամադրված առաքման հասցեները՝ կայքերից գնումներ կատարելիս
ԱՌԱՔՈՒՄ ԴԵՊԻ ՀՀ
Ստացի՛ր գնումներդ
ՀՀ բոլոր քաղաքներում և Արցախում - |

Նորածինների խաղալիքներ

Նորածնային տարիքի փոքրիկների համար խաղալիք ընտրելիս առաջնորդվեք՝ հաճելի գույներ, հաճելի ձայներ, ողորկ ֆորմաներ սկզբունքով։ Կարևոր է նաև, որ խաղալիքները պատրաստված լինեն էկոլոգիապես մաքուր նյութերով։ Երեխայի վաղ զարգացմամբ հետաքրքրված ծնողները նախընտրում են միայն զարգացնող խաղալիքներ։ Խաղալիք ընտրելիս կարող եք կարդալ, թե երեխայի զարգացման որ կետերին է խթանում տվյալ խաղալիքը, օրինակ՝ մոտորիկա, սենսորիկա, ուշադրություն, տեսողություն, լսողություն և այլն։

Խաղալիքներ նորածինների համար

1-5 տարեկանների խաղալիքներ

Երեխայի վաղ զարգացումը սկսվում է նորածնային շրջանից և ամրապնդվում 1-5 տարեկան սահմանում։ Այս տարիքում շատ կարևոր են ընտրված խաղալիքները։ Նրանք կարող են լինել միայն զարգացնող, երբեմն չմոռանալով զվարճանքների մասին։ Զվարճանալիս երեխայի մոտ նույնպես զարգանում են տարբեր կարողություններ։ Այնպես որ ծայրահեղությունների մատնվել պետք չէ։ Օնլայն խաղալիք պատվիրելիս, դուք ավելի քան վստահ կարող եք լինել որակի համար, եթե պատվիրեք պաշտոնական բրենդներից։ Այս պարագայում գնից վախենալ ևս պետք չէ, պաշտոնական կայքերում զեղչերը ավելի հաճախ և ավելի մեծ են լինում։
Խաղալիքներ 1-5 տարեկանների համար

6+ տարիքի երեխաների խաղալիքներ

6 տարեկան և բարձր երեխաները արդեն ինքնուրույն են ընտրում խաղալիքներ՝ հիմնականում առաջնորդվելով իրենց սիրելի մուլտֆիլմերի և ֆիլմերի հերոսներով։ Այս պարագայում նույնպես ծնողներին օգնության են գալիս պաշտոնական կայքերը, որոնցում ներկայացված տեսականին որակյալ է և մատչելի։
ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ
ՈՐՏԵՂԻ՞Ց ԳՆԵԼ
ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ
ՄԻԱՑԻ՛Ր ՄԵԶ
ԵՎ ՕԳՏՎԻՐ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ