ՈՐՏԵՂԻՑ ՊԱՏՎԻՐԵԼ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՄԱՍԵՐ
Պատվիրում ենք մասերն արտերկրից և հավաքում մեր անհատական համակարգիչը
ՈՐՏԵՂԻՑ ՊԱՏՎԻՐԵԼ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՄԱՍԵՐ
Պատվիրում ենք մասերն արտերկրից և հավաքում մեր անհատական համակարգիչը
Այսպիսով, դու որոշել ես անել դա ինքդ․․․
Համակարգիչն ինքնուրույն հավաքելը շատերի համար մեծ հաճույք է, իսկ դա խելամիտ անելու դեպքում՝ նաև խնայելու լավ միջոց։

Այս բլոգում կխոսենք դրա մասերի և այն մասին, թե որտեղից պատվիրել դրանք, իսկ այդ հարցում քեզ կօգնի հատուկ կոնստրուկտորը՝
Կոնստրուկտոր
ՄԵՆՔ ԿԳՆԵՆՔ ՔՈ ՓՈԽԱՐԵՆ
Եթե դժվարանում ես ինքնուրույն պատվիրել ապրանքներ արտասահմանյան խանութներից։
ՀԱՄԱԿԱՐԳՉԻ ՄԱՍԵՐԸ
Մայր պլատա (Motherboard)
Մյուս բոլոր կոմպոնենտները միանում են սրան։ Մայր պլատաները լինում են տարբեր, սակայն կատարում են նույն գործառույթը։ Որքան նոր է մայր պլատան, այնքան նոր սերնդի պրոցեսորներ է այն կարող ընդունել։
Պրոցեսոր (CPU)
Սա համակարգչի ուղեղն է, որը կատարում է հաշվարկները։ Այն համակարգչի ամենակարևոր մասն է և ուղղակիորեն միանում է մայր պլատային, սակայն չի նշանակում, որ ամենաթանկն է։
Հովացուցիչ (CPU cooler)
Պրոցեսորն աշխատաքնի ընթացքում կարող է շատ տաքանալ, և որակյալ հովացուցիչը կփրկի համակարգչին դանդաղելուց։
Օպերատիվ հիշողություն (RAM)
RAM-ը պահպանում է այն տեղեկատվությունը, որն ակտիվորեն օգտագործում է ձեր համակարգիչը, որպեսզի այն արագ հասանելի լինի: Որքան շատ ծրագրեր աշխատեն համակարգում, այնքան ավելի շատ RAM պետք կգա:
Հիշողություն (Storage / SSD/ HDD)
Սա համակարգչի պահարանն է: Այստեղ պահվում են բոլոր ֆայլերը, խաղերը, ֆիլմերը, փաստաթղթերը, լուսանկարները, ամեն ինչ: Հիշողությունը միշտ հնարավոր է ավլացնել հետագայում։
Գրաֆիկական քարտ (Graphics card/ GPU)
Սա նախատեսված է տեսողական տվյալների մշակման համար, ինչպիսիք են խաղերի գրաֆիկան: Այն նաև օգտագործվում է տեսանյութերի և լուսանկարների խմբագրման և այլ գրաֆիկական ինտենսիվ աշխատանքների մեջ:
Հոսանքի աղբյուր (Power supply / PSU)
Այն մի փոքրիկ տուփ է, որը ապահովում է էլեկտրաէներգիայի մատակարարումը յուրաքանչյուր բաղադրիչի համար: Այն որոշում է, թե որքան արագ և հզոր կարող է լինել ձեր համակարգիչը: Որքան արագ է այն, այնքան ավելի շատ էներգիա է անհրաժեշտ։
Պատյան (Case)
Անհրաժեշտ է ընտրել ճիշտ չափսի և ձևի պատյան, քանի որ համակարգչի կոմպոնենտները հավաքվում են հենց սրա մեջ, և տեղի անբավարարությունը կարող է խնդրի առաջ կանգնեցնել։
և վերջ!
Իսկ հիմա գնա և պատվիրիր համակարգչիդ նոր մասերը, որ նոր տարին վայելես նոր հզոր համակարգչով։
Ե՞րբ պատվիրել
Մոտենում է օնլայն խանութներում մեծ զեղչերի սեզոնը՝ պայմանավորված Սև ուրբաթով, և ճիշտ ժամանակն է օգտվելու հատուկ առաջարկներից և պատվիրելու մինչև 85% զեղչերով:
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՏԱՐԵԼ ԳՆՈՒՄՆԵՐ ONEX-Ի ՄԻՋՈՑՈՎ
ԳՐԱՆՑՎԻ՛Ր
Գրանցվի՛ր մեր կայքում և
անվճար ստացի՛ր առաքման հասցեներ
ԳՆԻ՛Ր ՕՆԼԱՅՆ
Օգտագործի՛ր տրամադրված առաքման հասցեները՝ կայքերից գնումներ կատարելիս
ԱՌԱՔՈՒՄ ԴԵՊԻ ՀՀ
Ստացի՛ր գնումներդ
ՀՀ բոլոր քաղաքներում և Արցախում - |
ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ
ՄԻԱՑԻ՛Ր ՄԵԶ
ԵՎ ՕԳՏՎԻՐ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Կայքում տեղադրված ապրանքների գները ներկայացված են 2021 թ․֊ի նոյեմբերի 24-ի դրությամբ: