Աշխարհի ամենահարուստ մարզիկները

2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին սպասում էին բոլորը։ Սպորտային իրադարձություն, որը տեղի է ունենում 4 տարին մեկ, իսկ այս անգամ համաճարակի պատճառով նաև 1 տարի հետաձգված։


Միլիոնավոր երկրպագուներ ականատես են լինում 19 օր տևող պայքարին, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների լավագույն մարզիկները, այդ թվում նաև Հայաստանից։ 19 օրվա ընթացքում ծնվում են ըմբշամարտի, ծանրամարտի, թենիսի, բասկետբոլի, մարմնամարզության, բիաթլոնի, բռնցքամարտի, ֆուտբոլի, գոլֆի, կարատեի, լողի, վազքի և մի շարք այլ սպորտաձևերի չեմպիոններ, ստանում իրենց վաստակած մրցանակները, պարգևները, մեդալները։ Իհարկե, ոչ բոլոր սպորտաձևերն են ընգրկվում օլիմպիական խաղերի շարքում, սակայն դրանք էլ են բազմաթիվ մարզիկների հնարավորություն տվել դառնալ ոչ միայն աշխարհահռչակ, այլ նաև ունևոր։


Հենց այդպիսի 10 միլիոնատերերի մասին էլ այսօր գնալու է խոսքը։

10․ Քոնոր ՄաքԳրեգոր
(Conor Anthony McGregor)
UFC կիսաթեթևքաշային չեմպիոն
Մաքուր ունեցվածքը՝ 180 միլիոն դոլլար:

Լավագույն տարին 2018-ն էր, երբ նրա տարեկան եկամուտը կազմել էր 99 միլիոն դոլլար։
9․ Շաքիլ Օ'Նիլ
(Shaquille O’neal)
Քառակի NBA չեմպիոն, բասկետբոլի պատմության մեծագույն խաղացողներից մեկը։
Մաքուր ունեցվածքը՝ 400 միլիոն դոլլար:

Խոշորագույն եկամուտը ստացել է Los Angeles Lakers թիմում՝ մոտ 166 միլիոն դոլլար։
8․ Լիոնել Մեսսի
(Lionel Andrés Messi)
Միակն է աշխարհում, ով ունի 6 ոսկե գնդակ։
Մաքուր ունեցվածքը՝ 410 միլիոն դոլլար:

Մեսսիի տարեկան եկամուտը կազմում է մոտ 130 միլիոն դոլլար։
7․ Դևիդ Բեքհեմ
(David Robert Joseph Beckham)
Պրեմյեր լիգայի 6-ակի չեմպիոն։
Մաքուր ունեցվածքը՝ 450 միլիոն դոլլար:

2011 թվականին ճանաչվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։
6․ Ֆլոյդ Մեյվեդեր
(Floyd Joy Mayweather Jr.)
UFC-ի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, 50 մարտից 50 հաղթանակ։
Մաքուր ունեցվածքը՝ 460 միլիոն դոլլար:

Պրոֆեսիոնալ կարյեռայի ընթացքում վաստակել է ավելի քան 1․1 միլիարդ դոլլար։
5. Ռոջեր Ֆեդերեր
(Roger Federer)
Համարվում է բոլոր ժամանակների լավագույն 3 թենիսիստներից մեկը։
Մաքուր ունեցվածքը՝ 465 միլիոն դոլլար:

Վաստակել է 130 միլիոն դոլլարի մրցանակային գումար իր կարյեռայում։
4․ Կրիշտիանու Ռոնալդու
(Cristiano Ronaldo dos Santos Aveiro)
Ֆուտբոլի պատմության մեջ ամենաշատ խփած գոլերի ռեկորդակիր։
Մաքուր ունեցվածքը՝ 500 միլիոն դոլլար:

2018 թվականին կնքել է ավելի քան 100 միլիոն դոլլարի պայմանագիր Յուվենտուսի հետ։
3․ Լեբրոն Ջեյմս
(LeBron Raymone James Sr.)
NBA-ի ևս մեկ քառակի չեմպիոն, բասկետբոլի լեգենդ։
Մաքուր ունեցվածքը՝ 505 միլիոն դոլլար:

2018 թվականին Los Angeles Lakers թիմի հետ կնքել է 153 միլիոն դոլլարի պայմանագիր։
2․ Միխայել Շումախեր
(Michael Schumacher)
Ֆորմուլա մեկի աշխարհի 7-ակի չեմպիոն։
Մաքուր ունեցվածքը՝ 800 միլիոն դոլլար:

Ուներ տարեկան 60 միլիոն դոլլարի եկամուտ, երբ միացել էր Ֆերրարիի թիմին։
Մինչև ամենահարուստ մարզիկին բացահայտելը, եկեք նշենք մի քանի պատվավոր թեկնածուների, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն մտել ցուցակի մեջ։
Դուեյն Ջոնսոն
Պրոֆեսիոնալ ռեստլեր, դերասան
380 միլիոն դոլլար
Իոն Ցիրիակ
Պրոֆեսիոնալ թենիսիստ, բիզնեսմեն
2 միլիարդ դոլլար
Մարիա Շարապովա
Պրոֆեսիոնալ թենիսիստ
175 միլիոն դոլլար
Իսկ ո՞վ է նրանցից ամենահարուստը․․․
1․ Մայքլ Ջորդան
(Michael Jeffrey Jordan)
NBA-ի 6-ակի չեմպիոն, բասկետբոլի մասայականացնողներից մեկը։
Մաքուր ունեցվածքը՝ 1․6 միլիարդ դոլլար:

Կարյեռայի ընթացքում ստացած աշխատավարձը կազմել է 90 միլիոն դոլլար, բայց վաստակել է ևս 1․8 միլիարդ դոլլար մեծ կորպորացիաների հետ համագործակցության արդյունքում, ինչպիսին է, օրինակ, Նայքը։
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՏԱՐԵԼ ԳՆՈՒՄՆԵՐ ONEX-Ի ՄԻՋՈՑՈՎ
ԳՐԱՆՑՎԻ՛Ր
Գրանցվի՛ր մեր կայքում և
անվճար ստացի՛ր առաքման հասցեներ
ԳՆԻ՛Ր ՕՆԼԱՅՆ
Օգտագործի՛ր տրամադրված առաքման հասցեները՝ կայքերից գնումներ կատարելիս
ԱՌԱՔՈՒՄ ԴԵՊԻ ՀՀ
Ստացի՛ր գնումներդ
ՀՀ բոլոր քաղաքներում և Արցախում - |
ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ
ՄԻԱՑԻ՛Ր ՄԵԶ
ԵՎ ՕԳՏՎԻՐ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Կայքում տեղադրված ապրանքների գները ներկայացված են 2021 թ․֊ի ապրիլի 28-ի դրությամբ: