3. Ճիշտ ապրանք ընտրելու ժամանակն է
Համոզվելով, որ վաճառողը վստահելի է՝ անցնում ենք ապրանքի ընտրությանը։ Բացում ենք ապրանքի առանձին էջը և ուսումնասիրում մանրամասները։ Հենց այնտեղ էլ տեսնում ենք ապրանքի որակական տվյալները (չափսեր, գույն, տպագրության տեսակ, ապրանքի նյութ, քաշ ևն):
Որոշ ապրանքների էջերում կան ձևավորման բաժիններ (customize), որտեղ ինքներս կարող ենք ընտրել և ձևավորել ապրանքի տեսքը՝ ներբեռնով նկար, ավելացնելով տեքստ։
Եթե այդպիսի հատված չկա՝ խնդիր չէ, միևնույն է գնումն իրականացնելու համար անհրաժեշտ է կապ հաստատել վաճառողի հետ, իսկ վերջնական տեսքի, քանակի, առաքման և այլ հարցերի շուրջ համաձայնության գալիս ենք հենց անմիջապես վաճառողի հետ խոսելով՝ նամակագրության միջոցով։