Անգամ այս բոլոր քայլերն անելու դեպքում, միևնույն է, որակի հարցում վաճառողի տրամադրած նկարներով վստահ լինել չենք կարող, դրա համար խորհուրդ ենք տալիս
մեծաքանակ գնումը կատարելուց առաջ պատվիրել նմուշ։ Դա կարելի է անել ինչպես ապրանքի էջում
հատուկ կոճակի միջոցով
(առկայության դեպքում
), այնպես էլ վաճառողի հետ
նամակագրության միջոցով: Բայց քանի որ խոսքը գնում է մեծաքանակ ապրանքների արտադրության մասին՝ մեկ նմուշ պատրաստելն ավելի ջանք, ժամանակ և այլ ռեսուրսներ կարող է պահանջել, ուստիև նմուշի
գինը կարող է
ավելի բարձր լինել։
Չնայած այդ փաստին՝ վաճառողների մեծամասնությունը խոստանում են նմուշի համար վճարված
գումարը ներառել ընդհանուր պատվերի արժեքի մեջ, եթե, իհարկե, որոշում կայացնենք հենց իրենցից պատվիրել։
Խորհուրդ ենք տալիս նույնատիպ ապրանքի
մի քանի նմուշ պատվիրել տարբեր վաճառողներից՝
որակի հարցում կողմնորոշվելու համար։
Որպեսզի երկար չսպասեք մինչ նմուշի
Հայաստան հասնելը, կարող եք պատվիրել
Smart ծառայություն, և մեր պահեստի աշխատակիցները նմուշի պահեստ հասնելուն պես կտրամադրեն անհրաժեշտ ինֆորմացիան։