Ամերիկյան լեգենդար Euphoria սերիալը վերադառնում է 3-րդ եթերաշրջանով՝ ավելի մութ պատմություններով, դժվար ընտրություններով ու իրականությունից չփախչող ճշմարտություններով։
Ամերիկյան լեգենդար Euphoria սերիալը վերադառնում է 3-րդ եթերաշրջանով՝ ավելի մութ պատմություններով, դժվար ընտրություններով ու իրականությունից չփախչող ճշմարտություններով։
Իր դեբյուտից ի վեր «Euphoria»-ն արժանացել է դրական ակնարկների քննադատների կողմից
1-ին և 2-րդ եթերաշրջաններում Euphoria-ն գրավեց համաշխարհային ուշադրությունը՝ հանդես գալով որպես մութ, իրական ու անսպասելի շրջադարձերով լի երիտասարդական դրամա։ Սերիալը արժանացել է Բրիտանական ակադեմիայի հեռուստատեսային մրցանակի՝ որպես լավագույն միջազգային հեռուստածրագիր, իսկ Հեռուստատեսային քննադատների ասոցիացիան գնահատել է նրա ակնառու նվաճումները դրամա ժանրում։ Գլխավոր դերասանուհին՝ Զենդայան, իր բացառիկ կատարման համար արժանացավ Primetime Emmy և Satellite մրցանակների որպես դրամա սերիալի լավագույն դերասանուհի։
Իր դեբյուտից ի վեր «Euphoria»-ն արժանացել է դրական ակնարկների քննադատների կողմից
ԳԼԽԱՎՈՐ ՀԵՐՈՍՆԵՐ
Նոր եթերաշրջանում Ռուն փորձում է նոր կյանք սկսել՝ պայքարելով կախվածության և անցյալի հետևանքների դեմ։ Թեև նա ավելի հասուն է, ներսում պայքարը դեռ շարունակվում է, և ռիսկային որոշումները կարող են վտանգել նրա ապագան։
Լեքսին դուրս է գալիս ստվերից՝ հայտնվելով իրադարձությունների կենտրոնում։ Նա փորձում է գտնել իր տեղը աշխարհում, բայց միևնույն ժամանակ բախվում է անցյալի և հարաբերությունների բարդ հետևանքներին։
Նեյթը պայքարում է իր ներսի հակասությունների դեմ՝ փորձելով վերահսկել կյանքն ու հարաբերությունները, սակայն անցյալի սխալներն ու բարդ բնավորությունը շարունակում են առաջացնել խառնաշփոթ ու կոնֆլիկտներ։
Քեսսին շարունակում է բախվել իր հարաբերությունների և զգացմունքների բարդ հետևանքներին։ Նա ձգտում է սիրո, ուշադրության և ինքնուրույնության, բայց անցյալի ընտրություններն ու սխալները շարունակում են ազդել նրա կյանքի վրա և դարձնում նրան հակված ռիսկային որոշումների։
Ինչքա՞ն լավ գիտես «Euphoria»-ն։