*միայն Onex-ի միջոցով դեպի ՀՀ առաքված պատվերների համար
Եթե ապրանքը չի համապատասխանել, չափսը ճիշտ չէ կամ պարզապես փոխել եք ձեր մտադրությունը, մենք կառաքենք պատվերը ՀՀ-ից ԱՄՆ՝ ԱՆՎՃԱՐ
🔊 Ձեր օնլայն գնումների փորձառությունը առավել հեշտացնելու համար այսուհետ Onex-ի ԱՄՆ ուղղությունից գնված ապրանքի հետվերադարձը կլինի անվճար🔥
ՀԵՏՎԵՐԱԴԱՐՁԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ
ՀՀ-ից ԱՄՆ պատվերների հետվերադարձի համար անհրաժեշտ է
Մուտք գործել խանութի կայք
Գնում եք ձեր պատվերների բաժին (My Orders) և սեղմում Return / Վերադարձնել կոճակը՝ ընտրելով այն ապրանքը, որը ցանկանում եք վերադարձնել
Ստանալ վերադարձի պիտակ (Return կամ Dropoff Label)
Խանութը ձեզ տալիս է հատուկ վերադարձի պիտակ (Return / Dropoff Label) Սա արդեն պատրաստի պիտակ է ձեր պատվերի համար, որտեղ նշված է, թե որտեղից (Onex-ի ԱՄՆ պահեստի հասցե) և ուր պետք է ուղարկվի այն
Մենք կառաքենք այն դեպի Օնէքսի 🇺🇸 ԱՄՆ պահեստ 5-10 աշխ․ օրերի ընթացքում, որից հետո կտրամադրենք ներքին առաքման ընկերությանը, ով կիրականացնի վերջնական առաքումը վաճառողին։
Խանութը ստանում է առաքանին և վերադարձնում գումարը
Երբ խանութը ստանում է առաքանին և ստուգում այն, ձեր գումարը վերադարձվում է։ *Onex ընկերությունը պատասխանատվություն չի կրում վաճառողի կողմից գումարի հետվերադարձի համար։
ԻՆՉ ԿԱՏԱՐԵԼ ՎԵՐԱԴԱՐՁԻՑ ԱՌԱՋ
Ստուգել վերադարձի թույլատրելի ժամկետը (30 կամ 90 օր՝ կախված խանութից)
Պահպանել ապրանքի պիտակները
Համոզվել, որ ապրանքը օգտագործված կամ վնասված չէ և ենթակա է վերադարձի
Նախապես ձևակերպել վերադարձը խանութի կայքում և ստանալ վերադարձի պիտակը (return label, dropoff label)
Onex ընկերությունը պատասխանատվություն չի կրում վաճառողի կողմից գումարի հետվերադարձի համար
Ի՞ՆՉ Է RETURN LABEL-Ը ԵՎ ԻՆՉՊԵՍ ԳՏՆԵԼ ԱՅՆ
*օրինակում ներկայացված է Amazon-ի տարբերակը։ Քայլերը կարող են տարբերվել կախված օնլայն խանութից
Քայլ 1․ Բացեք «Պատվերներ» բաժինը
Քայլ 2․ Սեղմեք «Return or replace items» կոճակը
Քայլ 3․ Նշեք հետվերադարձի պատճառը
Քայլ 4․ Սեղմեք «Continue» կոճակը
Քայլ 5․ Ընտրեք վճարման եղանակ ձեր վերադարձի համար
Քայլ 6․ Սեղմեք «Continue» կոճակը
Քայլ 7․ Ընտրեք "UPS Dropoff" տարբերակը
Քայլ 8․ «Return / Dropoff Label»-ը պատրաստ է
*Նշված ժամկետները կարող են խախտվել (փոփոխվել) Օնէքսից անկախ հանգամանքների բերումով
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Սա հատուկ առաքման պիտակ է, որը ստանում եք խանութի կայքից վերադարձ ձևակերպելու ժամանակ։
Կարող եք նորից ներբեռնել այն խանութի կայքից կամ դիմել խանութի սպասարկման բաժնին։
Այո, պատվերը պետք է դեպի ՀՀ առաքված լինի Օնէքսի ԱՄՆ պահեստի միջոցով։
Սովորաբար խանութը գումարը վերադարձնում է 3–10 աշխատանքային օրվա ընթացքում այն պահից, երբ ստանում է վերադարձված ծանրոցը։ Կախված է տվյալ օնլայն խանութից, կարդացեք խանութի վերադարձի պայմանները մանրամասնորեն։
Կախված է խանութի կանոններից։ Հագուստը և կոշիկը սովորաբար կարելի է փորձել, բայց օգտագործված ապրանքները հաճախ չեն ընդունվում։
Եթե խանութի քաղաքականությամբ վերադարձը թույլատրելի չէ, ցավոք տվյալ ապրանքը հնարավոր չի լինի վերադարձնել։
Սովորաբար 14-ից 30 օր, որոշ խանութներում մինչև 90 օր պատվերը ստանալու պահից։ Ստուգեք տվյալ խանութի կանոնադրությունը։
Այո, եթե դրանք նույն խանութից են և ձևակերպված են նույն վերադարձի մեջ։
Անհրաժեշտ է անմիջապես դիմել խանութին և նշել խնդիրը։ Սովորաբար նման դեպքերում վերադարձը կամ փոխարինումը խանութի կողմից կատարվում է անվճար։
Անվճար պատվերը կուղարկվի ԱՄՆ միայն Return կամ Dropoff label-ի առկայության դեպքում։ Իսկ մնացած դեպքերում կարող եք օգտվել մեր Արտահանում ԱՄՆ ծառայությունից նոր հարմար սակագներով։
Ոչ, անվճար պատվերը կուղարկվի ԱՄՆ միայն Return կամ Dropoff label-ի առկայության դեպքում։
ԱՐԳԵԼՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐ
Աէրոզոլ
Օծանելիք
Մարտկոց
Մարտկոց կամ մագնիս պարունակող իրեր
*Մինչև արտահանում իրականացնելը կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ հավելյալ ճշտելու, հնարավոր է արդյոք տվյալ ապրանքի արտահանումը։