Ձեզ համար առանաձնացրել ենք 2020 թվականի ամենահետաքրքիր և պետքական գաջեթները, որոնք, անկասկած, կգտնեն իրենց տեղը Ձեր առօրյայում։ Այս գաջեթները հերթական անգամ ընդգծում են մարդկային ստեղծարար մտքի կարևորությունը, որը նույնիսկ բոլորիս համար բարդ այս 2020-ի ընթացքում կարողացավ նոր գաղափարներ ի կատար ածել։
ՏԱՆ ՀԱՄԱՐ
Arlo Video Doorbell
Տվյալ տեսախցիկն օժտված է մի շարք հատկություններով՝ ավելի ապահով դարձնելու համար Ձեր տան մոտակայքը։ Հիմնական առանձնահատկությունն է հանդիսանում մարդկանց, կենդանիների, տրանսպորտային միջոցների և փաթեթների միջև տարբերակումը։ Այն նաև կարող է Ձեզ ծանուցումներ ուղարկել։
Ինչո՞ւ ընտրել հենց թվային շրջանակ։ Տվյալ ապրանքի ամենակարևոր առավելություններից է նկարներ փոխելու հնարավորությունը։ Եթե հոգնեք մեկ նկարից, այլևս կարիք չկա գնել մեկ ուրիշը։ Կարող եք վայրկյանների ընթացքում ընտրել ցանկացած նկար՝ Ձեր սեփականից մինչև Լուվրի նմուշներ։
Եթե խոսքը գնում է փոշեկուլների մասին, պարտադիր է խոսել Dyson-ի մասին։ Ապրանքանիշի վերջին նորույթներից է Dyson V11 Outsize-ը՝ ամենահզոր և խելացի անլար փոշեկուլը: Այն ունի աղբի համար նախատեսված ավելի մեծ տարա և մաքրող գլխիկ։
Այս փոշեկուլը գերհագեցած է տարատեսակ ֆունկցիաներով, բացարձակ անաղմուկ է, ինչպես նաև ունի սենյակների քարտեզագրման գերժամանակակից տեխնոլոգիա: Փոշեկուլն ամբողջությամբ կառավարվում է բջջային հավելվածի միջոցով: Roborock S6-ը համատեղելի է նաև Amazon Alexa-ի և Google Assistant-ի ձայնային հրամանների հետ:
iPhone 12 և iPhone 12 mini հեռախոսներն ունեն 6,1 դյույմ և 5,4 դյույմ չափսեր, ավելի արագ 5G բջջային ցանց, OLED դիսփլեյ, ավելի կատարելագործված տեսախցիկներ, ինչպես նաև Apple-ի ամենանոր A14 չիպը:
11 և 12,9 դյույմ չեփսերով iPad Pro մոդելներն օժտված են ավելի արագ A12Z Bionic չիպով, նոր 10MP Ultra Wide տեսախցիկով, LiDAR սքաներով և այլն: Չպետք է մոռանալ Trackpad-ով աշխատող Magic Keyboard-ի մասին։ iPad Pro մոդելները շարունակում են աշխատել Apple Pencil 2-ի հետ:
Սիրում եք գիրք ընթերցել, սակայն չե՞ք ուզում վնասել Ձեր տեսողությունը։ Amazon Kindle-ը Ձեր խնդրի լուծումն է։ Այն ջրակայուն է, նախատեսված է թե՛ գիշերային, թե՛ ցերեկային լույսի տակ ընթերցման համար։
Այս պլանշետը նախագծված է հենց երեխաների օգտագործման համար։ Կարող եք ինքներդ սահմանել պլանշետի օրեկան օգտագործման ժամերը։ Բացի այդ, պլանշետն ունի իր մեջ ներբեռնված օնլայն խանութը, ոորտեղ չկան գովազդներ և որից օգտվելու առաջին ամիսն անվճար է։
Սա այս տարվա ամենացանկալի բաժակներից է: Հեռախոսում ներբեռնված հավելվածի միջոցով կարող եք կարգավորել Ձեր թեյի/սուրճի կամ ցանկացած այլ հեղուկի ջերմաստիճանը։
Այս ժամացույցը զուսպ և էլեգանտ դիզայնից բացի ունի նաև մի շարք կարևոր և SMART գործառույթներ։ Այն ցույց է տալիս հեռախոսից ստացված ծանուցումները, վերահսկում է սրտի աշխատանքը՝ կառավարվելով Fossil-ի հավելվածի շնորհիվ։
Օրվա ընթացքում յուրաքանչյուրս էլ բանալի, բջջային հեռախոս կամ ցանկացած այլ իր ենք կորցնում։ Սակայն այս խնդիրն ունի լուծում։ Կարող եք ազդանշանի միջոցով գտնել կորած իրերը, եթե նախօրոք դրանց կցել եք համապատասխան սարքավորումը։Հավելվածի միջոցով կարող եք, նաև, տեսնել դրա գտնվելու վայրը։
Tesla Coil Lighters USB Rechargeable Windproof Arc Lighter
Ժամանակն է անցում կատարել Tesla-ի էլէկտրական կրակայրիչներին։ Այս ECO friendly կրակայրիչների ներքին մարտկոցի մեկանգամյա լիցքավորումից հետո կարելի է օգտագործել 300 և ավել անգամ։
Ծալվող և գրպանում տեղավորվող այս ստեղնաշարը աշխատում է iOS, Android և Windows օպերացիօն համակարգեր ունեցող հեռախոսների հետ։ Իր մեջ ներառում է, նաև, սմարթֆոնների համար նախատեսված հենակ։
Ունենալով ավելի քան 50,000 մեկնաբանություն Amazon–ում, Panasonic-ի այս ականջակալները հիանալի ընտրություն են երաժշտասերների համար։ Ցածր գին և բարձր որակ․ ահա թե ինչու կարող եք առանց երկմտելու ձեռք բերել տվյալ ականջակալները։
Եթե անհանգիստ եք Ձեր շանը տանը մենակ թողնելիս, այս բազմաֆունկցիոնալ և ինտերակտիվ տեսախցիկը հենց Ձեզ համար է։ Այն անխոչնդոտ երկկողմանի հաղորդակցություն կապահովի Ձեր և Ձեր կենդանու միջև։ Շարժական տեսախցիկը թույլ կտա ոչ միայն հետևել, այլ նաև խաղալ կենդանու հետ։
Հեռախոսի միջոցով կարող եք տեղաշարժել ոսկորը՝ Ձեր շանը համապատասխան արագությամբ։ Այս ոսկորն ունի մի շարք տարբերակներ, որոնք կարող եք օգտագործել ըստ Ձեր կենդանու տրամադրության։
Սիրում եք Ձեր կատվին, բայց չեք սիրում նրա ետևից մաքրե՞լ։ Կատուների համար նախատեսված այս հարմարավետ տնակը ունի մի շատ կարևոր ֆունկցիա․ այն մաքրում է Ձեր կատվի հետևից, իսկ Ձեզ մնում է միայն փոխել համապատասխան սկուտեղը։
Տնային կենդանիներն էլ են ձանձրանում, երբ տանը մենակ են մնում։ Ինտերակտիվ այս լազերային խաղալիքը Ձեր փոխարեն կզբաղվի Ձեր կատվի հետ։ Այն նախատեսված է ցանկացած ակտիվություն ունեցող կատուների համար։