SAMSUNG VS IPHONE VS XIAOMI
Այս բլոգում համեմատելու ենք սմարթֆոնների խոշորագույն արտադրողների վերջին ապրանքները։
Samsung VS iPhone VS Xiaomi
Եկեք համեմատենք կորեական Samsung-ի և ամերիկյան Apple-ի լավագույն հեռախոսները մինչև օրս, իսկ դրանց զուգահեռ նաև չինական Xiaomi-ի վերջին մոդելը։
ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԸ

iPHONE 13 PRO MAX

Թողարկման ամսաթիվը՝ 2021 սեպտեմբերի 14,

Գինը՝ 1400$ (1600$)

Հիշողությունը՝ 512 gb (1 TB)

Օպերատիվ հիշողությունը՝ 6 gb:


Հեռախոսի չափսը՝ 160.8 x 78.1 x 7.7 մմ,

Էկրանի չափսը՝ 17 սմ,

Երկարություն/լայնություն հարաբերակցությունը՝ 19.5:9,

Էկրան/մարմին հարաբերակցությունը՝ 87.4%,

Պիքսելների խտությունը՝ 458 PPI, 1284 x 2778,

Էկրանի առավելագույն պայծառությունը՝ 1200 nit,

Մարտկոցի հզորությունը՝ 4373 mah,

Քաշը՝ 240 գրամ,

Յուրահատկություններ՝ Face iD:


Ֆոտո՝

Հիմնական տեսախցիկներ՝

12 մեգապիքսել,

12 մեգապիքսել 3x օպտիկական խոշորացմամբ,

12 մեգապիքսել 120 աստիճան նկարահանմամբ։

Դիմային (սելֆի) տեսախցիկ՝

12 մեգապիքսել:


Վիդեո՝

Հիմնական տեսախցիկներ՝

4K 24/30/60 fps,

1080p 30/60/120/240 fps։

Դիմային (սելֆի) տեսախցիկ՝

4K 24/25/30/60 fps,

1080p 30/60/120 fps:

SAMSUNG GALAXY S21 ULTRA

Թողարկման ամսաթիվը՝ 2021 հունվարի 14,
Գինը՝ 1400$
Հիշողությունը՝ 512 gb,
Օպերատիվ հիշողությունը՝ 16 gb:

Հեռախոսի չափսը՝ 165.1 x 75.6 x 8.9 մմ,

Էկրանի չափսը՝ 17.2 սմ,
Երկարություն/լայնություն հարաբերակցությունը՝ 20:9,

Էկրան/մարմին հարաբերակցությունը՝ 90%,

Պիքսելների խտությունը՝ 515 PPI, 1440 x 3200,

Էկրանի առավելագույն պայծառությունը՝ 1022 nit,

Մարտկոցի հզորությունը՝ 5000 mah,

Քաշը՝ 227 գրամ,

Յուրահատկություններ՝ մատնահետքի սենսոր:

Ֆոտո՝
Հիմնական տեսախցիկներ՝
108 մեգապիքսել,
10 մեգապիքսել 10x օպտիկական խոշորացմամբ,
12 մեգապիքսել 120 աստիճան նկարահանմամբ։
Դիմային (սելֆի) տեսախցիկ՝
40 մեգապիքսել:

Վիդեո՝
Հիմնական տեսախցիկներ՝
8k 24 fps,
4K 30/60 fps,
1080p 30/60/240 fps,
720p 960 fps։
Դիմային (սելֆի) տեսախցիկ՝
4K 30/60 fps,
1080p 30 fps:

XIAOMI MI11 ULTRA

Թողարկման ամսաթիվը՝ 2021 մարտի 29,
Գինը՝ 1630$
Հիշողությունը՝ 512 gb,
Օպերատիվ հիշողությունը՝ 12 gb:

Հեռախոսի չափսը՝ 164.3 x 74.6 x 8.4 մմ,

Էկրանի չափսը՝ 17.3 սմ,
Երկարություն/լայնություն հարաբերակցությունը՝ 20:9,

Էկրան/մարմին հարաբերակցությունը՝ 91.5%,

Պիքսելների խտությունը՝ 515 PPI, 1440 x 3200,

Էկրանի առավելագույն պայծառությունը՝ 1700 nit,

Մարտկոցի հզորությունը՝ 5000 mah,

Քաշը՝ 234 գրամ,

Յուրահատկություններ՝ մատնահետքի սենսոր:

Ֆոտո՝
Հիմնական տեսախցիկներ՝
50 մեգապիքսել,
48 մեգապիքսել 5x օպտիկական խոշորացմամբ,
48 մեգապիքսել 128 աստիճան նկարահանմամբ։
Դիմային (սելֆի) տեսախցիկ՝
20 մեգապիքսել:

Վիդեո՝
Հիմնական տեսախցիկներ՝
8k 24 fps,
4K 30/60 fps,
1080p 30/60/120/240/960/1920 fps:
Դիմային (սելֆի) տեսախցիկ՝
1080p 30/60 fps,
720p 120 fps:
Ի՞նչ է սա նշանակում
Samsung-ն ու iPhone-ը գտնվում են նույն գնային միջակայքում, Xiaomi-ն ավելի թանկ է։ Հիշողության առումով մեկը մյուսին չի զիջում, երեք հեռախոսների հիշողությունները 512 գեգաբայթ են, և միայն 200$ ավել վճարելով կարող եք ձեռք բերել այֆոնը 1 տերաբայթ հիշողությամբ, սակայն օպերատիվ հիշողության հարցում Samsung-ն ունի առավելություն՝ 16-ը iPhone-ի 6-ի և Xiaomi-ի 12-ի դիմաց։ Սա նշանակում է, որ այն ունակ է լինելու ավելի ծանր ծրագրերի հետ աշխատել, ավելի արագ և հեշտ է բացելու նոր դուրս եկող հեռախոսային խաղերը ամենաբարձր կարգավորումներով, և ընդհանուր առմամբ ավելի թեթև է աշխատելու։ Հիշողության հարցում միավոր է ստանում Samsung-ը։
Չափսերի տեսանկյունից՝ iPhone-ը փոքր ինչ ավելի կարճ և հաստ է, ինչը զուտ ճաշակի հարց է, իսկ Xiaomi-ն Samsung-ից ավելի փոքր է։ Էկրանի մակերեսով, պիքսելների քանակով և խտությամբ, էկրանի առավելագույն պայծառությամբ, ինչպես նաև էկրան/ հեռախոս չափսերի հարաբերակցությամբ առաջատար է Xiaomi-ն, իսկ iPhone-ը զբաղեցնում է վերջին հորիզոնականը։

Չնայած այն բանի, որ Samsung-ի և Xiaomi-ի մարտկոցի հզորությունը շատ ավելին է, քան iPhone-ինը՝ 5000-ը 4373-ի դիմաց, դիմանում են նրանք մոտավորապես նույնքան ժամանակ՝ 10-11 ժամ, ինչը պայմանավորված է վերոնշյալ հատկանիշներով։
Եվս մեկ կարևոր ինֆորմացիա՝

Նշված բոլոր հեռախոսները ունեն 2 սիմ-քարտի տեղ, սակայն չունեն լրացուցիչ հիշողության քարտ ավելացնելու հնարավորություն։

Իսկ տեսախցիկնե՞րը
Իսկ տեսախցիկների առումով յուրաքանչյուրն ունի իր առավելությունները․
Հիմնական տեսախցիկը Samsung-ի մոտ 108 մեգապիքսել է՝ Xiaomi-ի 48-ի և iPhone-ի 12-ի դիմաց, ունակ է խոշորացնել պատկերը 10 անգամ՝ պահպանելով 10 մեգապիքսելը, Xiaomi-ի 48 մեգապիքսելով 5-ակի խոշորացման և iPhone-ի 12 մեգապիքսելով 3-ակի խոշորացման դիմաց, իսկ դիմային տեսախցիկը՝ 40 մեգապիքսել՝ 20-ի և 12-ի դիմաց։

Մյուս կողմից, Xiaomi-ի խոշորացումը շատ ավելի որակյալ է, իսկ լայնաստիճան նկարները 128 աստիճան են 48 մեգապիքսելով՝ Samsung-ի և iPhone-ի 12 մեգապիքսելով 120 աստիճանի դիմաց։


Չնայած այս ամենին, շատերին iPhone-ի տեսախցիկով արած նկարներն ավելի հաճելի են թվում, այնպես որ կարելի է բանավիճել, թե ինչն է ավելի կարևոր։
Վիդեոհոլովակների նկարահանման հարցում Samsung-ը ունի էլ ավելի մեծ առավելություն՝ առավելագույնը 8k որակի տեսանյութեր՝ 4k-ի դիմաց, ինչպես նաև 960 կադր/վայրկյան արագությամբ նկարահանող տեսախցիկ, ինչը ձեզ թույլ կտա ստանալ մինչև 30 անգամ դանդաղեցված տեսանյութ՝ չկորցնելով կադրերի նորմալ 30 կադր/վայրկյան արագությունը։

Դիմային տեսախցիկով Samsung-ը հնարավորություն կտա նկարահանել 4 անգամ ավելի որակով տեսանյութեր, սակայն ավելի ցածր՝ 1080p որակում iPhone-ը ունակ է նկարել 120 կադր/ վայրկյան՝ Samsung-ի 60-ի դիմաց։


Ապահովություն
Ապահովության մակարդակն ավելի բարձր է iPhone-ի մոտ, հիմնականում այն պատճառով, որ այն պարզապես չի թողնում ներբեռնել ոչ մի կասկածելի բան ոչ մի անծանոթ կայքից։ Մի կողմից սա կրճատում է օգտագործողի հնարավորությունները, սահմանափակելով նրան իր ուզածը ներբեռնելու հնարավորությունից, սակայն հենց սրա արդյունքում միլիոնավոր iPhone-ների օգտատերեր չեն բողոքում իրենց հեռախոսների կոտրվելուց հաքերների կողմից, իսկ Samsung-ի օգտատերերը համացանցում յուրաքանչյուր քայլ և կոճակ կատարում և սեղմում են շատ մեծ զգուշությամբ։

Մյուս կողմից՝ բավական տեղեկացված և զգույշ լինելու դեպքում հնարավոր է խուսափել վնասակար ծրագրերի մեծամասնությունից, սակայն սա արդեն կոնկրետ օգտատիրոջից է կախված։ Եթե օգտատերը տեխնիկայի գիտակ չէ, այս տեսանկյունից ավելի հարմար է iPhone-ը։

Xiaomi-ն, լինելով չինական արտադրության հեռախոս, ապահովության տեսանկյունից ամենաանվստահելին է, իսկ վերջին տարիներին կազմակերպությանը բազմաթիվ անգամներ մեղադրել են իր օգտատերերի ինֆորմացիան Չինաստան ուղարկելու մեջ։
ԻՆՉՊԵՍ ՊԱՏՎԻՐԵԼ
Նշված հեռախոսները ձեռք բերելու համար՝
1․ Անցեք "Գնիր իմ փոխարեն" կոճակով,
2․ Տեղադրեք հեռախոսի հղումը,
3․ Նշեք Ձեր նախընտրած պարամետրերը
4․Լիցքավորեք Onex-ի ձեր հաշիվը համապատասխան գումարով։

Եվ վերջ! Մնացածը կանենք մենք՝ Ձեր փոխարեն։
ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ
*Նշված ժամկետները կարող են խախտվել (փոփոխվել) Օնէքսից անկախ հանգամանքների բերումով:
ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԵ՞Ս ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ...
Մենք կգնենք քո փոխարեն և կառաքենք Հայաստան ամենաարագ և ամենամատչելի տարբերակներով։
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՏԱՐԵԼ ԳՆՈՒՄՆԵՐ ONEX-Ի ՄԻՋՈՑՈՎ
  • ԳՐԱՆՑՎԻ՛Ր
    Գրանցվի՛ր մեր կայքում և
    անվճար ստացի՛ր առաքման հասցեներ
  • ԳՆԻ՛Ր ՕՆԼԱՅՆ
    Օգտագործի՛ր տրամադրված առաքման հասցեները՝ կայքերից գնումներ կատարելիս
  • ԱՌԱՔՈՒՄ ԴԵՊԻ ՀՀ
    Ստացի՛ր գնումներդ
    ՀՀ բոլոր քաղաքներում
ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ
ՄԻԱՑԻ՛Ր ՄԵԶ
ԵՎ ՕԳՏՎԻՐ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Կայքում տեղադրված ապրանքների գները ներկայացված են 2021 թ․֊ի սեպտեմբերի 13-ի դրությամբ: