Snow White

Սա Ուոլթ Դիսնեյի 1937 թվականի դասական մուլտֆիլմի նոր էկրանավորումն է՝ գեղեցիկ, երիտասարդ արքայադստեր մասին, որին հետապնդում է խանդոտ թագուհին։

Snow White

Սա Ուոլթ Դիսնեյի 1937 թվականի դասական մուլտֆիլմի նոր էկրանավորումն է՝ գեղեցիկ, երիտասարդ արքայադստեր մասին, որին հետապնդում է խանդոտ թագուհին։







Snow White

Ժամանակին, մի թագավորությունում, որտեղ հայելիներն ասես գաղտնիքներ շշնջային, ապրում էր մի աղջիկ, մաշկը՝ ձյան պես սպիտակ։

Սակայն նա այն Սպիտակաձյունիկը չէ, որին դուք հիշում եք։ Նա այն քնքուշ աղջիկը չէ, որ սպասում է սիրո իսկական համբույրին։ Նա համարձակ է, ուժեղ և իր սեփական պատմության թագուհին։



«Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմի վերամշակման պլանները հաստատվեցին 2016 թվականի հոկտեմբերին, որի սցենարիստը Էրին Կրեսիդա Ուիլսոնն էր։ Նկարահանումները հիմնականում տեղի են ունեցել Լոնդոնում, 2022 թվականի մարտից հուլիս ընկած ժամանակահատվածում, իսկ լրացուցիչ նկարահանումները տեղի են ունեցել 2024 թվականի հունիսին:

Ֆիլմի ենթարկվել է քննադատությունների դեռևս դրա թողարկումից առաջ, կապված նրա հետ, որ Սպիտակաձյունիկի դերում խաղում էր ոչ սպիտակամորթ դերասանուհի, իսկ թզուկների դերում խաղում են այնպիսի դերասաններ, որոնք իրական կյանքում թզուկ չեն։
«Snow White»-ի նկարահանման պատմությունը

Գլխավոր հերոսները

  • Սպիտակաձյունիկ
    Ռեյչել Զեգլեր

    Սպիտակաձյունիկին հաճախ ասոցացնում են բարի և միամիտ աղջկա հետ, նրան դարձնում է կատարյալ հակադրություն Չար թագուհու փառասիրության և չարության հետ։ Այս ֆիլմում Սպիտակաձյունիկը հանդես է գալիս որպես ուժեղ և ինքնուրույն երիտասարդ աղջիկ, ով ինքն է որոշում իր ճակատագիրը՝ առանց արքայազնի օգնության։ Նա վճռական է, խիզախ և պատրաստ է պայքարելու իր թագավորության համար։

  • Չար Թագուհի
    Գալ Գադոտ

    Թագուհին հզոր կախարդուհի է, ով օգտագործում է մութ կախարդանք՝ փոխակերպվելու, հմայելու և մանիպուլացնելու համար։ Նա անդադար հարցնում է իր Կախարդական Հայելուն «Ո՞վ է աշխարհի ամենագեղեցիկ կինը», չկարողանալով ընդունել, որ որևէ մեկը կարող է իրեն գերազանցել։ Այս ֆիլմում Թագուհին շատ ավելի խորամանկ, քաղաքականապես հմուտ և վտանգավոր է։ Սպիտակաձյունիկը նրա համար ոչ թե պարզապես գեղեցկության մրցակից է, այլ թշնամի, ով կարող է խլել նրա իշխանությունը։

  • Ջոնաթան
    Էնդրյու Բերնապ
    Ջոնաթանը, համեմատած "դասական" արքայազնի, ով Սպիտակաձյունիկին փրկում է համբույրով, ասում են, որ ամբողջովին նոր և այլ կերպար է։ Ենթադրվում է, որ նա կլինի ոչ միայն սիրային կերպար, այլ նաև ընկեր, դաշնակից կամ նույնիսկ իր սեփական նպատակներն ունեցող հերոս։
Լուքեր ոգեշնչված "Snow White"-ի դերասանուհիներից
€39.99
£90 £120
$35.99
€9.99 €17.99
$13.45
€27.95
£98 £115
€25.95
*Նշված ժամկետները կարող են խախտվել (փոփոխվել) Օնէքսից անկախ հանգամանքների բերումով:
Հետաքրքիր փաստեր
Արդյո՞ք գիտեիր, որ․․․
«Սպիտակաձյունիկը և Յոթ Թզուկները» (1937) աշխարհի առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմն էր, ինչը մեծ շրջադարձ էր կինոյի պատմության մեջ։
Ուոլթ Դիսնեյին շնորհվեց հատուկ «Օսկար», որը ուղեկցվում էր 7 մինի Օսկարներով, խորհրդանշելով 7 թզուկներին: Մինչ օրս նման այլ Օսկար դեռ չի եղել:
Դիսնեյի անիմատորները Սպիտակաձյունիկի կերպարը ստեղծելիս հիմնվել են դերասանուհի Մարջ Չեմպիոնի շարժուձևի վրա։
Գրիմ եղբայրների բնօրինակ հեքիաթում Չար Թագուհին ստիպված էր կրակի վրա տաքացված երկաթե կոշիկներով պարել, մինչև մահանալը։
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՏԱՐԵԼ ԳՆՈՒՄՆԵՐ ONEX-Ի ՄԻՋՈՑՈՎ
  • ԳՐԱՆՑՎԻ՛Ր
    Գրանցվի՛ր մեր կայքում և
    անվճար ստացի՛ր առաքման հասցեներ
  • ԳՆԻ՛Ր ՕՆԼԱՅՆ
    Օգտագործի՛ր տրամադրված առաքման հասցեները՝ կայքերից գնումներ կատարելիս
  • ԱՌԱՔՈՒՄ ԴԵՊԻ ՀՀ
    Ստացի՛ր գնումներդ
    ՀՀ բոլոր քաղաքներում
ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ
ՄԻԱՑԻ՛Ր ՄԵԶ
ԵՎ ՕԳՏՎԻՐ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Կայքում տեղադրված ապրանքների գները ներկայացված են 2025 թ․֊ի մարտի 11-ի դրությամբ: