Stranger Things
Հանրահայտ "Stranger Things" սերիալը վերադառնում է էկրաններ նոր, էլ ավելի լարված, միստիկ և անսպասելի զարգացումներով լի եթերաշրջանով։

Ձեզ համար առանձնացրել ենք թեմատիկ ապրանքներ, որոնք կարող եք պատվիրել օնլայն և ստանալ Հայաստանում արագ և ապահով։

Stranger Things
Հանրահայտ "Stranger Things" սերիալը վերադառնում է էկրաններ նոր, էլ ավելի լարված, միստիկ և անսպասելի զարգացումներով լի եթերաշրջանով։

Ձեզ համար առանձնացրել ենք թեմատիկ ապրանքներ, որոնք կարող եք պատվիրել օնլայն և ստանալ Հայաստանում արագ և ապահով։

STRANGER THINGS-Ը ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՎԵՐՋԻՆ ԵԹԵՐԱՇՐՋԱՆՈՎ

"Stranger Things" սերիալը մոտենում է իր ավարտին՝ վերադառնալով նոր, առավել լարված ու մռայլ զարգացումներով լի եթերաշրջանով, որը կլինի սերիալի վերջնականը։ Այս եթերաշրջանը բաժանված է լինելու 3 մասի` առաջին մասը կհեռարձակվի նոյեմբերի 26-ին, երկրորդը՝ դեկտեմբեր 25-ին, իսկ եզրափակիչ էպիզոդը՝ դեկտեմբերի 31-ին։

ԳԼԽԱՎՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԸ

  • Տասնմեկ
    Միլլի Բոբբի Բրաուն

    Տասնմեկը տելեկինետիկ կարողություններով աղջիկ է։ Նա մեծացել և փորձերի էր ենթարկվել Հոքինսի լաբորատորիայում, որտեղ ուսումնասիրում էին իր ուժերը։

  • Մայք
    Ֆին Վուլֆհարդ

    Մայքը խմբի գլխավոր անդամներից մեկն է։ Նա հոգատար է, նվիրված և միշտ փորձում է աջակցել իր ընկերներին։ Մայքը առաջիններից էր, ով հավատաց Տասնմեկին և ընդունեց նրան որպես իրենց խմբի անդամ։

  • Ուիլ
    Նոա Շնափ
    Տղան, ով առաջին եթերաշրջանում անհետանում է։ Նրան առևանգում է Հակառակ կողմից եկած հրեշը։ Հետագայում նա մշտապես կապի մեջ է Հակառակ կողմի հետ և շարունակում է զգալ ուրիշ աշխարհի ազդեցությունը
  • Դասթին
    Գեյթեն Մատարացո

    Դասթինը խմբի ամենաընկերասեր և խանդավառ անդամներից է։ Սիրում է գիտություն և տեխնիկա։ Դաստինը նաև սերիալի ամենաուրախ ու դրական կերպարներից է՝ իր հումորով միշտ թեթևացնում է իրավիճակը։

  • Մաքս
    Սեյդի Սինկ

    Մաքսը ուժեղ, անկախ և համարձակ աղջիկ է, որը միանում է խմբին երկրորդ սեզոնում։ Նա սիրում է սկեյթբորդ, խաղում է տեսախաղեր և արագ դառնում է ընկերների խմբի կարևոր անդամ։

  • Լուկաս
    Քալեբ Մաքլաֆլին

    Լուկասը խելացի, իրատես և երբեմն զգուշավոր տղա է։ Նա շատ հավատարիմ է իր ընկերներին և պատրաստ է պաշտպանել նրանց ցանկացած իրավիճակում։

ԻՆՉ ԳՆԵԼ
*Նշված ժամկետները կարող են խախտվել (փոփոխվել) Օնէքսից անկախ հանգամանքների բերումով:

ՈՐՏԵՂԻՑ ԳՆԵԼ
"Stranger Things"-ի համագործակցությունները հայտնի բրենդների հետ
Stranger Things x Pull & Bear
Հավաքածուն ներառում է շապիկներ, հուդիներ և աքսեսուարներ։ Հավաքածուն հենց Stranger Things-ի երկրպագուների համար է․ համադրում է թրենդային ոճը և սերիալի էսթետիկան։
Stranger Things x GAP
Հավաքածուն ներառում է շապիկներ, հուդիներ և այլ ջինսե հագուստ՝ սերիալին բնորոշ գրաֆիկական պատկերներով
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
Արդյո՞ք գիտեիր, որ․․․
Դեմոգորգոնը իրական մարդ է կոստյումով
Շատերը կարծում են, որ ամբողջը CGI է, բայց առաջին սեզոնի հրեշը խաղում էր դերասան Մարկ Սթիգերը՝ առաձգական, մեխանիկական «ծաղկող» գլխով։
Ուինոնա Ռայդերը նկարահանման հրապարակում ամենաշատ նշումներ անողն էր
Նա պահում էր տասնյակ փոքրիկ տետրեր՝ իր կերպարի մտքերը, վախերը և անցյալի մասին մանրամասն գրելով։ Ստեղծողները ասում էին, որ նրա կերպարի՝ «Ջոյսի» օրագրերը կարող են առանձին գիրք դառնալ։
«Running Up That Hill»-ը կարող էր չհնչել սերիալում
Քեյթ Բուշը հազվադեպ է թույլ տալիս օգտագործել իր երգերը, բայց գրեթե ամբողջ սերիալը դիտել է, հավանել է Մաքսի պատմությունը և անձամբ հաստատել օգտագործումը։
«Upside Down»-ը սկզբում այլ անուն ուներ
Սկզբնական սցենարներում այն կոչվում էր «The Nether», բայց դերասաններն անընդհատ օգտագործում էին «Upside Down», և այդպես էլ ամրապնդվեց։
Սթիվ Հարինգթոնը պիտի մահանար 1-ին սեզոնում
Բայց սցենարիստները այնքան սիրեցին Ջո Քիրիի խաղը, որ նրանք անմիջապես փոխեցին պլանը և պահեցին նրան որպես հիմնական հերոս։
Վեքնայի ձեռքը իրական է — CGI գրեթե չկա
Ջեյմի Բաուեր Քեմփբելի ձեռքին ամրանում էր ատամներով ու երակներով լի ծանր պրոթեզ, այնքա՜ն իրական, որ թիմը ասում էր՝ «դրա վրա նայելիս սարսափում ես»
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՏԱՐԵԼ ԳՆՈՒՄՆԵՐ ONEX-Ի ՄԻՋՈՑՈՎ
  • ԳՐԱՆՑՎԻ՛Ր
    Գրանցվի՛ր մեր կայքում և
    անվճար ստացի՛ր առաքման հասցեներ
  • ԳՆԻ՛Ր ՕՆԼԱՅՆ
    Օգտագործի՛ր տրամադրված առաքման հասցեները՝ կայքերից գնումներ կատարելիս
  • ԱՌԱՔՈՒՄ ԴԵՊԻ ՀՀ
    Ստացի՛ր գնումներդ
    ՀՀ բոլոր քաղաքներում
ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ
ՄԻԱՑԻ՛Ր ՄԵԶ
ԵՎ ՕԳՏՎԻՐ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Կայքում տեղադրված ապրանքների գները ներկայացված են 2025
թ․-ի նոյեմբերի 26-ի դրությամբ: