UNBOXING արա, ստացի՛ ր բոնուս և iPhone 13 PRO շահելու հնարավորություն
Մինչև 07․01․2022-ը նկարահանիր և տեղադրիր պատվերների բացման տեսանյութեր սոցիալական կայքերում, հավաքիր դիտումներ, ստացիր բոնուսներ և 13․01․2022-ին մասնակցիր նոր iPhone 13 Pro-ի խաղարկությանը։
Անհրաժեշտ է նկարահանել տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես եք Դուք առաջին անգամ բացում փաթեթավորումը և ցուցադրում պատվիրված իրը/ իրերը։
2
Տեսանյութի տևողությունը
Տեսանյութը պետք է տևի առնվազն 15 վայրկյան։
3
Տեսանյութի տեղադրումը
Տեսանյութն անհրաժեշտ է տեղադրել հետևյալ հարթակներից որևէ մեկում կամ մի քանիսում՝ Facebook, Instagram REELS, TikTok, Youtube:
4
Նշումների կատարումը
Անհրաժեշտ է տեսանյութի նկարագրության մեջ օգտագործել #UnboxingOnex հեշթեգը և նշել Onex-ի՝ տվյալ հարթակի էջը (@onex.am)։
5
Էջի հասանելիությունը
Էջը, որտեղ տեղադրվել է տեսանյութը, պետք է լինի հասանելի, որպեսզի հնարավոր լինի տեսնել դիտումների քանակը:
6
Մասնակցության հայտը
Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022 թվականի հունվարի 7-ը ներառյալ [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել տեսանյութի հղումը (կամ հղումները, եթե դրանք մի քանիսն են) և Ձեր ARM կոդը (տրվում է Onex.am կայքում գրանցվելիս)։
7
Դիտումների քանակի հաշվարկը
Դիտումների քանակը ֆիքսվում է մասնակցության հայտն ուղարկելու պահին։ 1 հարթակից ուղարկված բոլոր տեսանյութերի դիտումները գումարվում են, և բոնուսը տրվում է ըստ գումարային արդյունքի՝ յուրաքանչյուր հարթակի համար առանձին։
8
Բոնուսների ստացումը
Բոնուսները Ձեր՝ Onex-ի հաշվին փոխանցվում են մասնակցության հայտը ուղարկելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում։
9
Խաղարկությանը մասնակցելը
iPhone 13 Pro-ի խաղարկությանը մասնակցելու համար ստեղծվում են մասնակցության կտրոններ՝ յուրաքանչյուր ARM կոդին ստացած բոնուսի դիմաց 1 կտրոն (1 մասնակիցը կարող է ունենալ առավելագույնը 4 կտրոն՝ յուրաքանչյուր հարթակից ստացած բոնուսի դիմաց 1 հատ)։
2022 թվականի հունվարի 13-ին տեղի է ունենալու նոր iPhone 13 Pro-ի խաղարկությունը։ Բոլոր մասնակիցները կարող են Onex-ի ֆեյսբուքյան էջում առցանց հետևել, թե ինչպես է պատահականության սկզբունքով ընտրվում 1 հաջողակ։
ԻՆՉՊԵՍ ԿԱՏԱՐԵԼ ԱՆԲՈՔՍԻՆԳ
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՏԱՐԵԼ ԳՆՈՒՄՆԵՐ
ԳՐԱՆՑՎԻ՛Ր
Գրանցվի՛ր մեր կայքում և անվճար ստացի՛ր առաքման հասցեներ