TAOBAO.COM
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՏԱՐԵԼ ԳՆՈՒՄՆԵՐ TAOBAO.COM ԿԱՅՔԻՑ

TAOBAO-ն ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ALIGROUP-Ի ԱՆԴԱՄ
TAOBAO-Ի ՄԱՍԻՆ
Taobao.com-ը Չինաստանի ամենամեծ օնլայն խանութներից է,
որը մշտապես ներկայանում է մեծ զեղչերով: Ավելի քան 800 մլն ապրանք: Ամենացածր գները և ամենամեծ ընտրությունը:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
Taobao-ն ունի մոտ 500 միլիոն գրանցված օգտատեր և վաճառող, իսկ մեկ րոպեում կատարվում է 50.000 վաճառք։

Գրեթե ամեն օր միջինում 1 միլիոն ապրանք է ավելանում կայքում։

Գնորդները կարող են գնել էլեկտրական ատամի խոզանակից մինչև անօդաչու թռչող սարքեր։ Չինացի աղջիկները կարող են նույնիսկ ընկեր վարձել հատուկ առիթի համար։
Գները հիմնականում ֆիքսված են, սակայն հնարավոր է գնումներ կատարել աճուրդի միջոցով, ինչպես eBay-ում;
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Taobao.com կայքում հնարավոր է գրանցվել արտասահմանյան հեռախոսահամարով, որին կայքը մեկ անգամ ուղարկելու է հաստատման կոդ* :


* Խնդրում ենք չգրանցվել ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Հոլանդիայի եւ Ֆրանսիայի հեռախոսահամարներով, քանի որ կայքը կարող է արգելափակել ձեր էջը։

ԻՆՉՊԵ՞Ս ԳՐԱՆՑԵԼ ONEX-Ի ԱՌԱՔՄԱՆ ՀԱՍՑԵՆ ՎԵԲ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ

Չինաստանի առաքման հասցեն ստանալու համար անհրաժեշտ է գրանցվել ONEX.AM կայքում և ստանալ առաքման հասցե: Առաքման հասցեն կայքում մուտքագրելու համար հետևեք քայլերի հաջորդականությանը:
ՔԱՅԼ 1
1. Մուտք գործեք կայք Google Chrome դիտարկիչով,
սեղմեք մկնիկի աջ կոճակը և թարգմանեք անգլերեն:
ՔԱՅԼ 2
2. Այժմ մուտք գործեք Ձեր անձնական էջ և ընտրեք "Account Management":
ՔԱՅԼ 3
3. Ձախ հատվածից ընտրեք "Shipping address":
ՔԱՅԼ 4
4. Ընտրեք նահանգը:
ՔԱՅԼ 5
5. Ընտրեք քաղաքը:
ՔԱՅԼ 6
6. Ընտրեք շրջանը:
ՔԱՅԼ 7
7. Ընտրեք հիմնական փողոցը: Եթե ձեզ մոտ բացակայում է տվյալ փողոցը, ապա ընտրեք հետևալը՝ Huaqiangbei Jiedao։
ՔԱՅԼ 8
8. Փոխեք լեզուն օրիգինալի՝ չինարեն, հակառակ դեպքում հնարավոր է տվյալներ մուտքագրելիս համակարգը չպահպանի տվյալները:
ՔԱՅԼ 9
9. Լրացրեք ընդգծված դաշտերը և պահպանեք դրանք սեղմելով կապույտ կոճակը՝ "Save": "Detailed address" դաշտում լրացրեք "Address Line 1" և"Address Line 2" դաշտերը:
ՔԱՅԼ 10
10. Շնորհավորում ենք, Ձեր առաքման հասցեն TAOBAO.COM կայքում հիշված է։ Մաղթում ենք Ձեզ շահավետ գնումներ։
Left
Right
ՔԱՅԼ 1
1. Մուտք գործեք կայք Google Chrome դիտարկիչով,
սեղմեք մկնիկի աջ կոճակը և թարգմանեք անգլերեն:
ՔԱՅԼ 2
2. Այժմ մուտք գործեք Ձեր անձնական էջ և ընտրեք "Account Management":
ՔԱՅԼ 3
3. Ձախ հատվածից ընտրեք "Shipping address":
ՔԱՅԼ 4
4. Ընտրեք նահանգը:
ՔԱՅԼ 5
5. Ընտրեք քաղաքը:
ՔԱՅԼ 6
6. Ընտրեք շրջանը:
ՔԱՅԼ 7
7. Ընտրեք հիմնական փողոցը: Եթե ձեզ մոտ բացակայում է տվյալ փողոցը, ապա ընտրեք հետևալը՝ Huaqiangbei Jiedao։
ՔԱՅԼ 8
8. Փոխեք լեզուն օրիգինալի՝ չինարեն, հակառակ դեպքում հնարավոր է տվյալներ մուտքագրելիս համակարգը չպահպանի տվյալները:
ՔԱՅԼ 9
9. Լրացրեք ընդգծված դաշտերը և պահպանեք դրանք սեղմելով կապույտ կոճակը՝ "Save": "Detailed address" դաշտում լրացրեք "Address Line 1" և"Address Line 2" դաշտերը:
ՔԱՅԼ 10
10. Շնորհավորում ենք, Ձեր առաքման հասցեն TAOBAO.COM կայքում հիշված է։ Մաղթում ենք Ձեզ շահավետ գնումներ։
* Եթե Ձեզ մոտ Shipping address դաշտում բացակայում է Huaqiang North Street փողոցը, ապա հարկավոր է ընտրել հետևյալը՝ Huaqiangbei Jiedao։
ԻՆՉՈ՞Ւ ՀԵՆՑ TAOBAO
Նշենք մի քանի առավելություն
ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐ
Չինաստանում ներկայացված բազմամիլիոնանոց տեսականին ամենացածր գներով
ՀԱՍԱՆԵԼԻ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Ի տարբերություն AliExpress-ի, որը Չինաստանի ներսում առաքումներ չի կազմակերպում, TaoBao-ն ապահովում է առաքումներ նաև Չինաստանում
ԱՎԵԼԻ ՔԱՆ 800 ՄԼՆ ԱՊՐԱՆՔ
Հագուստի, կոշիկների, աքսեսուարների, տեխնիկայի, պահեստամասերի շատ մեծ տեսականի
Ջեկ Ման դպրոցի քննությունները հանձնելիս ձախողվեց մաթեմատիկայի քննության ժամանակ և մինչ օրս այն տանել չի կարողանում, բայց դա չխանգարեց նրան՝ հիմնել Alibaba հսկան և դառնալ Չինաստանի ամենահարուստ ձեռնարկատերերից մեկը։
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Արդեն գրանցված եմ կայքում, սակայն չեմ կարողանում ապրանք ավելացնել զամբյուղում: Ի՞նչ անել:
Նման խնդիր առաջանում է այն դեպքում, երբ արդեն արգելափակված է լինում:
Վճարելիս գանձվում է ավելի շատ գումար, քան զամբյուղում եղած ապրանքների ընդհանուր գինն է:
Մինչև 1000 յուանի դեպքում համակարգը ապրանքների ընդհանուր արժեքի 3%-ի չափով բանկային փոխանցման վճար է պահում: Ավելի մեծ արժեքների դեպքում հաշվարկվող տոկոսը կարող է աճել:
Էջս արգելափակված է, հնարավոր է արդյո՞ք գնում կատարել առանց մուտք գործելու:
Ոչ, հնարավոր չէ: Նման խնդրի դեպքում անհրաժեշտ է գրանցվել մեկ այլ համակարգչից, կամ տվյալ համակարգչից հեռացնել դիտարկիչն ու կրկին ներբեռնել:
Քանի՞ օրում է կատարվում գումարի ետ վերադարձ (refund) բանկային քարտին:
Գումարի ետ վերադարձը (refund) սովորաբար լինում է 15 օրվա ընթացքում:
Մի քանի օր առաջ կատարել եմ գնում, սակայն դեռևս չի ուղարկվել: Ի՞նչ կարող եմ անել:
Ամենայն հավանականությամբ վաճառողի մոտ Ձեր ապրանքը բացակայում է: Նման դեպքերում անհրաժեշտ է կապվել նրա հետ, իսկ արձագանք չստանալու դեպքում կարող եք գումարի ետ վերադարձի հայտ ներկայացնել (refund case):
Ստացել եմ փաթեթս, սակայն ինչ-որ բան է պակասում փաթեթիս մեջ: Ի՞նչ անել:
Այս դեպքում անհրաժեշտ է կապվել վաճառողի հետ, ինչպես նաեւ refund case բացել՝ նշելով խնդրի մասին:
Արդյո՞ք տարբեր համակարգիչներով կայքը բացելիս հաստատման կոդ է գնում հեռախոսին:
Ամենայն հավանականությամբ՝ այո, սակայն կարող եք ներբեռնել մոբայլ հավելվածը և էջը բացել սքանավորման միջոցով:
Գնել եմ ապրանք, բայց չեմ տեսնում նրա տեղաշարժը: Ի՞նչ է կատարվում:
Անհրաժեշտ է գրել վաճառողին եւ case եք բացում, քանի որ ամենայն հավանականությամբ ապրանքի չի ուղարկվում:
Ստացել եմ փաթեթ, սակայն պարունակությունը չի համապատասխանում կայքում եղած նկարին:
Անհրաժեշտ է գրել վաճառողին և case բացել։
Հնարավո՞ր է գնի սակարկում վաճառողի հետ:
Այո, հնարավոր է: Անհրաժեշտ է նամակագրության միջոցով կապ հաստատել վաճառողի հետ համապատասխան սակարկումով:
Ինչպե՞ս գտնել իմ նախընտրած ապրանքը, եթե կայքի լեզուն չգիտեմ:
ևTaoBao կայքում հնարավոր է թարգմանել բովանդակությունը: Դրա համար անհրաժեշտ է մկնիկի աջ քլիքի օգնությամբ բացվող մենյուից ընտրել Translate into English, և կատեգորիա հատվածում մուտքագրել Ձեր նախընտրած բաժինը: Ինչպես նաև կայքն ունի հնարավորություն Ձեր նախընտրած ապրանքը փնտրել նկարի միջոցով:
Ինչպե՞ս կատարել գնումներ Չինաստանից
ԳՐԱՆՑՎԻՐ
Գրանցվի՛ր մեր կայքում և
անվճար ստացի՛ր առաքման հասցեներ
ԳՆԻՐ ՕՆԼԱՅՆ
Օգտագործի՛ր տրամադրված առաքման հասցեները՝ կայքերից գնումներ կատարելիս
ԱՌԱՔՈՒՄ ԴԵՊԻ ՀՀ
Ստացի՛ր գնումներդ
ՀՀ բոլոր քաղաքներում և Արցախում
ONEX SMART LOCKER
ՁԵԶ ՀԱՐՄԱՐ ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ
Կատարե՛ք գնումներ աշխարհի լավագույն օնլայն խանութներից և ստացեք Ձեր առաքանիները Ձեզ առավել մոտ հասցեից
ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ
ՄԻԱՑԻ՛Ր ՄԵԶ
ԵՎ ՕԳՏՎԻՐ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

© 2021 ONEX.AM: Բոլոր իրավունքները պաշտպանված են: