ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏՎԻՐԵԼ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԻՐԵՐ

Alibaba.com ԿԱՅՔԻՑ

Գրե՛ք Ձեր տվյալները և Onex-ի B2B սպասարկման բաժինը կապ կհաստատի Ձեզ հետ։
ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԻՐԵՐ
Որտեղի՞ց սկսել բնակարանի վերանորոգումը, որպեսզի վերջնական արդյունքն անկասկած գոհացնի Ձեզ։ Վերանորոգումը պահանջում է լուրջ նախապատրաստություն։ Ամենակարևոր կետը ապագա վերանորոգման մանրամասն պլան կազմելն է՝ հաշվի առնելով ամենափոքր նրբությունները: Այս հարցում Ձեզ օգնելու նպատակով պատրաստել ենք բլոգ, որի մեջ ներառված են գրեթե բոլոր անհրաժեշտ պարագաները վերանորգման համար։
Գործիքներ
Դե ի՞նչ վերանորոգում առանց գործիքների։ Ներառել ենք անհրաժեշտ գործիքների մատչելի տարբերակները, որոնք Ձեզ անկասկած կհետաքրքրեն։
Սանտեխնիկա
Սանհանգույցի և խոհանոցի վերանորոգման և յուրահատուկ կահավորման համար սանտեխնիկայի լայն տեսականի ենք առանձնացրել։
Պաստառներ և սալիկներ
Սանհանգույցից և խոհանոցից հետո անցնում ենք տան մնացած հատվածների վերանորոգմանը։ Սկսում ենք պաստառներից և սալիկներից։
Ջահեր
Ժամանակակից, յուրօրինակ ջահերը՝ ցանկացած ոճի կահավորման համար, Ձեզ անտարբեր չեն թողնի։
Դռներ
Դռների ամենալայն տեսականին, որոնք չեք կարող գտնել նույնիսկ Հայաստանում։
Կահույք
Տա դա՜մ, հասանք կահավորմանը։ Տարբերվող, գեղեցիկ, մատչելի․ այս բլոգում կգտնեք այս երեք չափանիշներին համապատասխան կահույք։
Գնումներ կատարելուց առաջ խնդրում ենք հիշել
Չինաստանից ներմուծվող արգելված ապրանքների մասին:
Ցանկին կարող եք ծանոթանալ Օնէքսի Ձեր անձնական էջի հասցեներ բաժնում։
Միայն իրավաբանական անձինք կարող են պատվիրել մեծաքանակ տեխնիկա և մի շարք արգելված ապրանքներ։
Միայն ծովային ճանապարհով կարելի է պատվիրել դանակներ, մկրատներ, հեղուկ, գելեր, քսուքներ։
Ապակե, փայտե պարագաներ պատվիրելիս հորդորում ենք վաճառողի հետ պայմանավորվել ամուր փաթեթավորման համար, ինչպես նաև օգտվել մեր Smart ծառայություններից, քանի որ թե՛ օդային, թե՛ ծովային ճանապարհով բերելու դեպքում կոտրվելու վտանգը մեծ է։
Վերանորոգման համար անհրաժեշտ սպրանքներ
Գործիքներ
Սանտեխնիկա
Պաստառներ և սալիկներ
Ջահեր
Դռներ
Կահույք
ԻՆՉՊԵ՞Ս ՀԵՇՏ ԵՎ ԱՐԱԳ ԿԱՏԱՐԵԼ ԳՆՈՒՄ ALIBABA.COM ԿԱՅՔՈՒՄ
Ի տարբերություն AliExpress-ի, AliBaba-ն Չինաստանում առաքում իրականացնում է, ուստի կարող եք պատվիրել թե՛ Չինաստանի հասցեով, թե՛ ԱՄՆ-ի (խորհուրդ ենք տալիս պատվիրել Չինաստանի հասցեով, այդպես ավելի արագ կստացվի): Հասցե ստանալու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել ONEX.AM կայքում, եթե դեռ գրանցված չեք։

1․ Սկզբում պետք է գրանցվել alibaba.com կայքում
Ցանկալի է նշել Չինաստանի հասցեն, քանի որ այդպես առաքանիները ավելի շուտ Ձեզ կհասնեն։
Մնացած անհրաժեշտ դաշտերում լրացրեք Ձեր տվյալները։ Կարող եք Alibaba-ի համար ունենալ առանձին էլ․ հասցե, քանի որ բավականին շատ էլ․ հաղորդագրություններ եք ստանալու Alibaba-ից։ Հասցեի դաշտերում գրեք Օնէքսի Ձեր էջի հասցեներ բաժնի Չինաստանի պահեստի տվյալները։
Եթե չունեք ընկերություն համապատասխան դաշտը լրացնելու համար՝ խնդիր չէ, կարող եք պարզապես Ձեր անունը լրացնել և շարունակել։

2․ Գրանցվելուց հետո անհրաժեշտ է փնտրել համապատասխան վաճառող
Որոնման դաշտում անհրաժեշտ ապրանքը փնտրելիս կտեսնեք նույնատիպ ծառայություն տրամադրող շատ վաճառողներ։ Մի քանի ձևով կարող եք նրանց տարբերակել․
  • Ստուգում եք Trade Assurance-ի առկայությունը, որի միջոցով պատվերներն ապահովագրված կլինեն (կարող եք տեսնել ապրանքի առանձին էջում),
  • Ստուգում եք վաճառողի կարգավիճակը, օր․ Verified supplier, որը կփաստի վաճառողի ավելի վստահելի լինելու մասին,
  • Ստուգում եք Alibaba հարթակում վաճառողի գործունեության ժամկետը․ վստահելի են առնվազն 3 տարի շուկայում գործող վաճառողները,
  • Եվ իհարկե, ուշադրություն եք դարձնում գնին և պատվերի նվազագույն քանակին (MOQ), դա տվյալ ապրանքի նվազագույն քանակն է, որը վաճառողը պատրաստ է վաճառել մեկ պատվերի դեպքում։ Դրանից կախված գինը կարող է փոփոխվել։
Trade Assurance-ը, Verified supplier-ը, MOQ-ը կարող եք սահմանել նաև ձախ կողմում՝ ֆիլտրերի բաժնում։
2․ Գրանցվելուց հետո անհրաժեշտ է փնտրել համապատասխան վաճառող
Որոնման դաշտում անհրաժեշտ ապրանքը փնտրելիս կտենեք նույնատիպ ծառայություն տրամադրող շատ վաճառողներ։ Մի քանի ձևով կարող եք նրանց տարբերակել․
  • Ստուգում եք Trade Assurance-ի առկայությունը, որի միջոցով պատվերներն ապահովագրված կլինեն (կարող եք տեսնել ապրանքի առանձին էջում),
  • Ստուգում եք վաճառողի կարգավիճակը, օր․ Verified supplier, որը կփաստի վաճառողի ավելի վստահելի լինելու մասին,
  • Ստուգում եք Alibaba հարթակում վաճառողի գործունեության ժամկետը․ վստահելի են առնվազն 3 տարի շուկայում գործող վաճառողները,
  • Եվ իհարկե, ուշադրություն եք դարձնում գնին և պատվերի նվազագույն քանակին (MOQ), դա տվյալ ապրանքի նվազագույն քանակն է,ը որ վաճառողը պատրաստ է վաճառել մեկ պատվերի դեպքում։ Դրանից կախված գինը կարող է փոփոխվել։
Trade Assurance-ը, Verified supplier-ը, MOQ-ը կարող եք սահմանել նաև ձախ կողմում՝ ֆիլտրերի բաժնում։
3. Ճիշտ ապրանք ընտրելու ժամանակն է
Համոզվելով, որ վաճառողը վստահելի է՝ անցնում ենք ապրանքի ընտրությանը։ Բացում ենք ապրանքի առանձին էջը և ուսումնասիրում մանրամասները։ Հենց այնտեղ էլ տեսնում ենք ապրանքի որակական տվյալները (չափսեր, գույն, տպագրության տեսակ, ապրանքի նյութ, քաշ ևն):
Որոշ ապրանքների էջերում կան ձևավորման բաժիններ(customize), որտեղ ինքներս կարող ենք ընտրել և ձևավորել ապրանքի տեսքը՝ ներբեռնով նկար, ավելացնելով տեքստ։
Եթե այդպիսի հատված չկա՝ խնդիր չէ, միևնույն է գնումն իրականացնելու համար անհրաժեշտ է կապ հաստատել վաճառողի հետ, իսկ վերջնական տեսքի, քանակի, առաքման և այլ հարցերի շուրջ համաձայնության գալիս ենք հենց անմիջապես վաճառողի հետ խոսելով՝ նամակագրության միջոցով։

4․ Վաճառողի հետ կապ հաստատելու ժամանակն է
Ինչպես տեսնում ենք, կայքում ոչ մի ապրանքի համար չկա գնել կոճակ։ Այսպիսով, կայքում առկա և ոչ առկա բոլոր մանրամասների և գնումը կատարելու համար ևս պետք է կապ հաստատենք վաճառողի հետ։ Դրա համար ապրանքի էջում կա Contact Supplier կոճակը։ Այն սեղմելիս հայտնվում է պատուհան, որտեղ էլ սկսում ենք նամակագրությունը։ Նամակագրության միջոցով պայամանավորվում ենք ոչ միայն ապրանքի ձևի և քանակի համար, այլև առաքման պայմանների ևս։
Հաճախ, ապրանքի ձևավորման համար վաճառողները տրամադրում են մոքափներ, սակայն երբեմն անհրաժեշտություն է լինում ինքնուրույն գտնել համապտասխան մոքափ և տալ ձև։
Որպես հասցե տրամադրում ենք Օնէքսի Չինաստանի (ցանկության դեպքում ԱՄՆ-ի) պահեստի հասցեն՝ անպայման նշելով նաև անձնական ARM(օդային ճանապարհով պատվիրելու համար) կամ MT(ծովային ճանապարհով պատվիրելու համար) կոդը։

5․ Գնում ենք նմուշներ
Անգամ այս բոլոր քայլերն անելու դեպքում, միևնույն է, որակի հարցում վաճառողի տրամադրած նկարներով վստահ լինել չենք կարող, դրա համար խորհուրդ ենք տալիս մեծաքանակ գնումը կատարելուց առաջ պատվիրել նմուշ։ Դա կարելի է անել ինչպես ապրանքի էջում հատուկ կոճակի միջոցով (առկայության դեպքում), այնպես էլ վաճառողի հետ նամակագրության միջոցով: Բայց քանի որ խոսքը գնում է մեծաքանակ ապրանքների արտադրության մասին՝ մեկ նմուշ պատրաստելն ավելի ջանք, ժամանակ և այլ ռեսուրսներ կարող է պահանջել, ուստիև նմուշի գինը կարող է ավելի բարձր լինել։
Չնայած այդ փաստին՝ վաճառողների մեծամասնությունը խոստանում են նմուշի համար վճարված գումարը ներառել ընդհանուր պատվերի արժեքի մեջ, եթե, իհարկե, որոշում կայացնենք հենց իրենցից պատվիրել։
Խորհուրդ ենք տալիս նույնատիպ ապրանքի մի քանի նմուշ պատվիրել տարբեր վաճառողներից՝ որակի հարցում կողմնորոշվելու համար։
Որպեսզի երկար չսպասեք մինչ նմուշի Հայսատան հասնելը, կարող եք պատվիրել Smart ծառայություն, և մեր պահեստի աշխատակիցները նմուշի պահեստ հասնելուն պես կտրամադրեն անհրաժեշտ ինֆորմացիան։

Ի՞ՆՉՈՒ ՀԵՆՑ ALIBABA
278.000.000 +

Կատարված պատվեր
12.700.000․000 +

Վաճառված ապրանք 1 տարվա կտրվածքով
8.500․000 +

Ակտիվ վաճառողներ
279.000.000 +

Ակտիվ գնորդ
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Ո՞վ կարող է պատվիրել Alibaba-ի միջոցով:
Յուրաքանչյուր ոք կարող է պատվիրել Alibaba-ի միջոցով՝ անկախ նրանից անհատ է, թե ընկերություն: Բոլորը կարող են անվճար օգտվել Alibaba-ից: Հարկավոր չէ ունենալ կայք, վաճառողի թույլտվություն կամ որևէ այլ փաստաթուղթ:
Alibaba-ի օգնությամբ պատվիրելն ապահո՞վ է:
Քանի դեռ դուք օգտագործում եք Trade Assurance-ը, որն Alibaba-ի կողմից առաջարկվող ծառայություն է, որը թույլ է տալիս պաշտպանել ձեր առցանց պատվերները ժամանակի կամ արտադրանքի որակի հավանական խախտումներից:
Ինչպե՞ս կարող եմ մաքսազերծել պատվերներս:
Եթե Դուք ֆիզիկական անձ եք և մաքսատանը Ձեր պատվերները դիտարկվել են որպես առևտրային քանակություն՝ անհրաժեշտություն կլինի անձամբ մաքսատուն գնալու և փաստաթղթեր ներկայացնելու։
Եթե պատվիրում եք ընկերության անունից՝ կարող եք օգտվել Օնէքսի «Մաքսազերծում Ձեր փոխարեն» ծառայությունից։
Alibaba կայքում հնարավոր՞ է Դուբայի հասցեն լրացնել:
Ոչ, քանի որ երրորդ երկրներից Դուբայ հասնելիս առաքանիները մնում են փոստային բաժանմունքում, որտեղից հետագայում խնդիր է առաջանում դրանք վերցնել և տեղափոխել մեր պահեստ:
Alibaba կայքում հնարավոր՞ է ՌԴ հասցեն լրացնել:
Ոչ, քանի որ առաքանիները ՌԴ հասնելիս մնում են փոստային բաժանմունքում, որտեղից հետագայում խնդիր է առաջանում դրանք վերցնել և տեղափոխել մեր պահեստ:
Իմ էջում պատվեր է ավելացել, որը չի համապատասխանում վաճառողի տրամադրած թրեքինգ համարին:
Մի անհանգստացեք, նման բան հնարավոր է: Սովորաբար Չինաստանից առաքվելիս թրեքինգ համարի փոփոխություն է տեղի ունենում:
Հնարավո՞ր է գնի սակարկում վաճառողի հետ:
Այո, հնարավոր է: Անհրաժեշտ է նամակագրության միջոցով կապ հաստատել վաճառողի հետ համապատասխան սակարկման հարցումով:
Ստացել եմ փաթեթս, սակայն ինչ-որ բան պակասում է փաթեթիս մեջ կամ որևէ որակական, քանակական խնդիր կա: Ի՞նչ անել:
Այս դեպքում անհրաժեշտ է կապվել վաճառողի հետ, ինչպես նաև պատվերներ բաժնից դիմել փոխհատուցման(Apply for refund) համար:
Ինչո՞ւ է ONEX-ի հետ ավելի ձեռնտու Alibaba-ից օգտվելիս:
Մենք տրամադրում ենք հասցեներ և Չինաստանում և ԱՄՆ-ում։ Այս դեպքում խորհուրդ ենք տալիս պատվերներ կատարել Չինաստանի հասցեով։
Վստահաբար կարող ենք ասել, որ Օնէքսի միջոցով Ձեր պատվերներն ավելի արագ կհասնեն Հայաստան, քանի որ Չինաստանում առաքումը շատ արագ է իրականացվում Alibaba-ի վաճառողների կողմից, իսկ Չինաստանից Հայաստան առաքումն էլ (Ձեր նախընտրած ճանապարհով) Օնէքսի կողմից կիրականացվի նշված ժամկետում։
Գրե՛ք Ձեր տվյալները և Onex-ի B2B սպասարկման բաժինը կապ կհաստատի Ձեզ հետ։
Ի՞ՆՉՊԵՍ ԿԱՏԱՐԵԼ ԳՆՈՒՄՆԵՐ ՉԻՆԱՍՏԱՆԻՑ
ԳՐԱՆՑՎԻ՛Ր ONEX.AM-ՈՒՄ
Գրանցվի՛ր մեր կայքում և
անվճար ստացի՛ր առաքման հասցեներ
ԳՆԻ՛Ր ՕՆԼԱՅՆ
Օգտագործի՛ր տրամադրված առաքման հասցեները՝ կայքերից գնումներ կատարելիս
ՍՏԱՑԻ՛Ր ՊԱՏՎԵՐԴ
Ստացի՛ր գնումներդ
ՀՀ-ում
ԴԺՎԱՐԱՆՈՒ՞Մ ԵՔ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԻՍ...
Մենք կգնենք քո փոխարեն և կառաքենք Հայաստան ամենաարագ և ամենամատչելի տարբերակներով։
ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ
ՆԵՐԲԵՌՆԵՔ ՄԵՐ ՀԱՎԵԼՎԱԾԸ
Ներբեռնե՛ք ONEX-ի թարմացված բջջային հավելվածը, ստացեք ծանուցումներ Ձեր պատվերի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ, օգտվեք «Առաքում տուն» ծառայությունից և կատարեք օնլայն վճարումներ։
ՄԻԱՑԻ՛Ր ՄԵԶ
ԵՎ ՕԳՏՎԻՐ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

© 2022 ONEX.AM: Բոլոր իրավունքները պաշտպանված են: