Singles' Day կամ հայտնի 11.11-ը, չինական հայտնի տոն է, նվիրված այն մարդկանց ովքեր ամուսնացած չեն։
Չինաստանի առևտրի կենտրոնները և օնլայն խանութները տոնի կապակցությամբ հայտարարում են մեծ զեղչեր։
Վերջին տարիներին այն դարձել է ամերիկյան «Black Friday»-ին համարժեք։
Այն նշվում է ամեն տարի նոյեմբերի 11-ին։
Ընտրիր խանութն ու կատեգորիան, և այն կբացվի պատրաստի որոնումով
Հղումը կբացվի նոր պատուհանում
Ամենամեծ զեղչերը հաճախ սկսվում են ուղիղ կեսգիշերին (Չինաստանի ժամանակով)
Խանութների մեծ մասը թողարկում է հատուկ կուպոններ հիմնական զեղչերից մի քանի օր շուտ, որոնք կարող եք համատեղել 11.11-ի զեղչերի հետ
Հավելվածներում հաճախ կան լրացուցիչ պրոմո կոդեր կամ բոնուսային մետաղադրամներ
Ավելացրեք ամեն ինչ ձեր զամբյուղ կամ ցանկությունների ցանկ հիմա, որպեսզի զեղչերը սկսվելուն պես ավելի արագ կողմնորոշվեք
Գնորդների կարծիքներն ու նրանց տեղադրած լուսանկարները ավելի լավ պատկերացում են տալիս, թե ինչ տեսք ունի ապրանքը իրականում
Միշտ նայեք չափսերի աղյուսակը (սանտիմետրերով) և համեմատեք ձեր չափսերի հետ։ Ուշադիր եղեք նաև գնորդների մեկնաբանություններին
Շատ ապրանքներ կարելի է գտնել և՛ Alibaba-ում, և՛ Taobao-ում, և՛ Pinduoduo-ում՝ տարբեր գներով