Բանկային քարտը կցելու համար սեղմեք կարմիր սրտիկի նշանի վրա։
Մուտքագրեք ձեր բանկային քարտի 16 նիշից բաղկացած համարը։
Այնուհետև բացված դաշտերում հերթականությամբ լրացրեք՝ քարտի վրա նշված անունը և ազգանունը, քարտի վավերականության ժամկետը և CVV կոդը։
Հաջորդ քայլում կբացվի նոր պատուհան, որտեղ անհրաժեշտ է սահմանել 6 նիշից բաղկացած կոդ՝ առանց իրար հաջորդող կամ կրկնվող թվերի։ Նույն կոդը մուտքագրեք նաև երկրորդ անգամ՝ հաստատելու համար։
Կարևոր է հիշել այս 6 նիշից բաղկացած կոդը, քանի որ այն անհրաժեշտ կլինի Pinduoduo-ում հետագա գնումներ կատարելիս։