ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ԸՆՏՐԵԼ և ԽՆԱՄԵԼ ԿՈՇԻԿԸ
Ամեն ինչ կոշիկների և դրանց խնամքի մասին։
Կոշիկների հիմնական տիպերը
  • Ամենօրյա
    Տանից դուրս գալու համար հագնվող կոշիկներ։
  • Սպորտային
    Կոշիկներ, նախատեսված սպորտով զբաղվելու կամ մարզվելու համար։
  • Դասական
    Հատուկ երեկույթների կամ պաշտոնական հանդիպումների համար։
  • Ձմեռային
    Բարձր և տաք կոշիկներ ցրտին, ձյանը և սառույցին դիմակայելու համար։
  • Հատուկ նշանակության
    Ամուր կոշիկներ արշավների կամ որոշակի աշխատանքներ իրականացնելու համար։
  • Տնային
    Հարմարավետ և հեշտ հագնվող-հանվող կոշիկներ։
Կոշիկների չափսերը
Տարբեր երկրներ օգտագործում են կոշիկների չափսերի տարբեր սանդղակներ։ Գնումն իրականացնելիս նախ պետք է դրանք համեմատել և գտնել այն տարբերակը, որը ձեզ է համապատասխան։

*Որոշ վաճառողների մոտ չափսը կարող է տարբերվել ստանդարտից։ Հարկավոր է նախօրոք ուսումնասիրել, կամ թեկուզ հարցնել, թե ինչ երկարությամբ ոտնաթաթի համար է նախատեսված տվյալ կոշիկը։
Ինչպես ճիշտ չափել ոտնաթաթի երկարությունը
*Երկարությունից բացի կարևոր է նաև ոտնաթաթի լայնքը։ Լայն ոտնաթաթ ունենալու դեպքում պետք է ընտրել ոչ թե ավելի մեծ կոշիկ, այլ ավելի հարմարը ըստ դիզայնի։
ԲՐԵՆԴԱՅԻՆ ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԶԵՂՉԵՐԸ
Մենք ձեզ համար պատրաստել ենք հատուկ բլոգ, որտեղ մշտապես տեղադրում ենք լավագույն առաջարկներն ու զեղչերը բրենդային հագուստի խանութներից՝
ՏԵՍՆԵԼ
Ինչին ուշադրություն դարձնել
Կոշիկի բաղկացուցիչ մասերը
Կոշիկ գնելուց առաջինը, ինչին պետք է ուշադրություն դարձնել, դա հարմարավետությունն է, հետո որակը, հետո նոր տեսքը։

Հարմարավետությունն ապահովող 2 գործոն կա՝ ներքին երեսպատման և տակացուի պատրաստման նյութերը։
Ձմեռային կոշիկ ընտրելիս
Ձմեռային կոշիկը պետք է լինի բարձր, տաք և չսահող:

Խուսափեք էթիլենվինիլացետատից կամ կաշվից պատրաստված տակացուից։ Ընտրեք թերմոէլաստոպլաստից, պոլիուրեթանից, կամ մի քանի այլ նյութերի համադրությամբ պատրաստված տակացուները։

Ներքին երեսպատման լավագույն տարբերակը, իհարկե, բնական մորթին է։ Կայծակաճարմանդը (застежка-молния) չպետք է հասնի ամենաներքևին, այլապես ջուր բաց կթողնի ներս։ Թե՛ կոշիկը, թե՛ տակացուն պետք է լինեն հնարավորինս բարձր՝ տաքությունն ապահովելու համար։

Ձմեռային կոշիկը պետք է լինի փոքր ինչ մեծ, որպեսզի հաստ զուգագուլպաներով հագնելիս ոտքը չսեղմի՝ արյան շրջանառությունը դանդաղեցնելուց խուսփելու համար։
Սպորտային կոշիկ ընտրելիս
Նախընտրությունը տվեք բրենդային կոշիկներին, ոչ թե շուկայականներին։ Դրանք պատրաստված են լինում բոլոր ստանդարտներին համապատասխան և առողջությանը վնաս չեն հասցնի։

Տարբեր սպորտաձևերին անհրաժեշտ են տարբեր հատկություններ։ Ուշարություն դարձրեք կոշիկի թեթևությանը, երեսամասի հաստությանը, տակացուի ձևին (ոտքի օրթոպեդիկ առանձնահատկություններին համապատասխան) և որակին (կարերին և ամրացմանը)։

Վազքի համար, օրինակ, պետք է ընտրել այնպիսի կոշիկներ, որոնց մեջ նվազագույնը 3-4 միլիմետր ավել տեղ կա, իսկ տակացուն ունի բարձր ամորտիզացիա:
Երեխայի համար կոշիկ ընտրելիս
Կոշիկը պետք է պատրաստված լինի բավականին ճկուն նյութերից, որպեսզի հարմարվի երեխայի ոտքի առանձնահատկություններին։ Ֆիքսված և կոշտ պետք է լինի կրունկի մասը, որպեսզի ոտքը ճիշտ ձևավորվի։

Ուշադրություն դարձրեք դրա ծանրությանը և տակացուի կոշտությանը։ Ինչքան դրանք բարձր, այնքան երեխայի համար քայլելը ավելի դժվար կլինի և նա շուտ կհոգնի։

Ցանկալի է հագնել 1 չափս մեծ կոշիկներ, որպեսզի դրանք չսեղմեն ոտքը և չխանգարեն դրա նորմալ աճին։ Շատ մեծ կոշիկների պատճառով էլ երեխան կարող է սայթաքել և ընկնել։
ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ԽՆԱՄԵԼ ԿՈՇԻԿՆԵՐԸ
Որակյալ և թանկարժեք կոշիկները պետք է նաև պատշաճ կերպով խնամել, որպեսզի նրանք ավելի երկար Ձեզ ծառայեն։
Ինչպե՞ս խնամել կաշվե կոշիկները
Հեռացրեք արտաքին կեղտը խոնավ շորով կամ անձեռոցիկով։ Թույլ տվեք, որ կոշիկը բնականորեն չորանա՝ սրբելով այն բամբակյա շորով։

Կեղտը հեռացնելուց հետո կոշիկի վերնամասին քսեք մեղրամոմի և լանոլինի հիմքով գունավոր կամ անգույն կրեմի բարակ շերտ, թողեք ներծծվի, ապա փայլեցրեք փափուկ խոզանակով կամ հատուկ անձեռոցիկով։ Ընտրեք քսուքը կաշվի գույնին համապատասխան։

Ցուրտ եղանակին օգտագործեք ջրամեկուսիչ սփրեյ, որը կպաշտպանի Ձեր կոշիկները ջրից և աղից։

Կարող եք օգտագործել՝
  • Շամպուն կամ փրփուր (հեռացնում է կեղտի հետքերն ու բծերը, պահպանում է գույնը)
  • Աերոզոլ (պահպանում է գույնի հագեցվածությունը)
  • Մոմ (պաշտպանում է ագրեսիվ արտաքին գործոններից)
  • Յուղային միջոցներ (թարմացնում են կոշիկների տեսքը)
  • Սիլիկոն (կատարում է փայլեցման ֆունկցիա)
  • Հակաբակտերիալ կոսմետիկա (վերացնում է տհաճ հոտը)
Ինչպե՞ս խնամել լաքապատ կաշվե կոշիկները
Մաքրեք փափուկ խոնավ շորով։

Խնամեք գելով, գլիցերինի կամ վազելինի հիման վրա սփրեյներով, փայլեցնող սփրեյներով։

Խորհուրդ չի տրվում կրել +25 աստիճանից բարձր և -5 աստիճանից ցածր ջերմաստիճաններում։ Այս նյութի համար վնասակար է նաև արևի ուղիղ ճառագայթների ազդեցությունը, լաքի ծածկույտը կարող է աղտոտվել և նույնիսկ ճաքել։

Ագրեսիվ քիմիական նյութերը, ինչպիսիք են լուծիչները, թթուները, ալկալիները և կենցաղային տարբեր քիմիական նյութերը, վնասակար են լաքի համար։
Ինչպե՞ս խնամել թավշանման մակերեսով կոշիկները
Նուբուկից և թավշից պատրաստված կոշիկները մաքրվում են միայն չոր վիճակում։ Մաքրեք հատուկ ռետինե խոզանակով։ Մշակեք ջրամեկուսիչ միջոցներով։

Օգտագործեք սփրեյ-ներկ, այն հիանալի կթարմացնի Ձեր կոշիկները և կթաքցնի բծերն ու ճաքճքված տեղերը։

Գույնը վերականգնվում է հատուկ աերոզոլով։

Կոշիկները հավաքելուց առաջ չորացրեք։ Պահել պետք է կտորից տոպրակներում կամ ստվարաթղթե տուփերում, արևի լույսից հեռու։

Ինչն է արգելվում՝
  • Սրբել թաց շորով,
  • Օգտագործել կաշվի համար կրեմ կամ խոզանակներ,
  • Հագնել անձրևի կամ ձյան ժամանակ,
  • Օգտագործել յուղային խնամքի միջոցներ,
  • Կոշիկները երկար ժամանակ խոնավ թողնել։
Ինչպե՞ս խնամել տեքստիլ նյութերից կոշիկները
Կոշիկները հանելուց հետո մաքրեք կեղտից և փոշուց։ Օգտագործեք մաքրող փրփուր և տեքստիլի հատուկ խոզանակ։ Սկսեք մաքրել տեքստիլ կոշիկները ներբանից, այնուհետև կարող եք սկսել մաքրել տեքստիլ վերնամասը։ Դրա համար օգտագործեք օճառի և անուշադրի սպիրտ։

Կոշիկի խնամքի և գույնի թարմացման համար ընտրեք այնպիսի խնամքի միջոցներ, որոնց գույնը կհամապատասխանի Ձեր կոշիկի գույնին։ Նախ փորձեք խնամքի միջոցները կոշիկի աննկատ հատվածներում։

Հիշեք, որ տեքստիլից կոշիկներն ավելի հարմար են ամառային և տաք ժամանակաշրջաններին, քան թաց և սառը։
Այլ խորհուրդներ
  • Կոշիկները պետք է մաքրել ոչ թե վերջին պահին՝ տանից դուրս գալուց առաջ, այլ անմիջապես տուն գալուց հետո։
  • Կոշիկ հագնելիս օգտագործեք կոշիկի եղջյուրակ (рожок), որպեսզի խուսափեք կրունկը կոտրելուց։
  • Կոշիկները հագնելիս և հանելիս բացեք կոշկաթելերը (шнурки), զգուշորեն իջեցրեք և բարձրացրեք կայծակաճարմանդները (застежка-молния)։
  • Կոշիկները հանելիս կրունկի վրա ոտք մի՛ դրեք։
  • Կոշիկները պատշաճ կերպով չորացրեք սենյակային ջերմաստիճանում՝ լցնելով թուղթ կամ տեղադրելով ձևի պահպանման հատուկ հարմարանքներ։ Մի չորացրեք Ձեր կոշիկները տաքացնող մակերեսների վրա, կրակի մոտ կամ արևի ուղիղ ճառագայթների տակ։
  • Խորհուրդ է տրվում ամեն օր նույն զույգ կոշիկը չօգտագործել։ Կոշիկները պետք է ժամանակ ունենան չորանալու և իրենց սկզբնական ձևը վերականգնելու համար։
  • Կոշիկները պահեք արկղերի մեջ՝ ներսում տեղադրված կոշիկի փայտե կաղապար։ Հենց փայտից պատրաստված կաղապարներն են պահպանում կոշիկների օպտիմալ խոնավությունը՝ կանխելով չորացումը և ճաքելը։
Որտեղից պատվիրել

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ

*Նշված ժամկետները կարող են խախտվել (փոփոխվել) Օնէքսից անկախ հանգամանքների բերումով:
ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԵ՞Ս ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ...
Մենք կգնենք քո փոխարեն և կառաքենք Հայաստան ամենաարագ և ամենամատչելի տարբերակներով։
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՏԱՐԵԼ ԳՆՈՒՄՆԵՐ ONEX-Ի ՄԻՋՈՑՈՎ
  • ԳՐԱՆՑՎԻ՛Ր
    Գրանցվի՛ր մեր կայքում և
    անվճար ստացի՛ր առաքման հասցեներ
  • ԳՆԻ՛Ր ՕՆԼԱՅՆ
    Օգտագործի՛ր տրամադրված առաքման հասցեները՝ կայքերից գնումներ կատարելիս
  • ԱՌԱՔՈՒՄ ԴԵՊԻ ՀՀ
    Ստացի՛ր գնումներդ
    ՀՀ բոլոր քաղաքներում
ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ
ՄԻԱՑԻ՛Ր ՄԵԶ
ԵՎ ՕԳՏՎԻՐ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Կայքում տեղադրված ապրանքների գները ներկայացված են 2022 թ․֊ի հունվարի 11-ի դրությամբ: