Գրեթե բոլոր աղջնակները սիրում են խաղալ տիկնիկներով և խենթանում են անակնկալների համար։ Ահա, թե ինչու են L.O.L. տիկնիկներն այսքան հայտնի ողջ աշխարհով։ Այս բլոգում Ձեզ կպատմենք, թե որն է L․O․L․ տիկնիկների գաղտնիքը և ինչպես տարբերել օրիգինալը։
Գրեթե բոլոր աղջնակները սիրում են խաղալ տիկնիկներով և խենթանում են անակնկալների համար։ Ահա, թե ինչու են L.O.L. տիկնիկներն այսքան հայտնի ողջ աշխարհով։
L.O.L.-ը (Lil Outrageous Littles) գնդակի կամ պարկուճի տեսքով անակնկալ խաղալիք է։ Սպասված տիկնիկին հասնելու համար հարկավոր է հեռացնել փաթեթավորման յոթ շերտերը, որոնցից յուրաքանչյուրի ետևում մի հետաքրքիր անակնկալ է թաքնված՝ կոշիկներ, աքսեսուարներ, կերակրման շիշ։
L․O․L․ տիկնիկներն այնքան էլ մեծ չեն՝ մոտ 9 սմ։ Նրանք ունեն համեմատաբար մեծ գլուխ և հսկայական աչքեր։
L.O.L. ՏԻԿՆԻԿՆԵՐ

ԻՆՉՊԵ՞Ս ՏԱՐԲԵՐԵԼ ՕՐԻԳԻՆԱԼԸ
ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ
Օրիգինալ L.O.L. տիկնիկները վաճառվում են առանց ստվարաթղթե տուփի՝ միայն գնդակի կամ պարկուճի մեջ։ Այն թափահարելիս չպետք է որևէ ձայն գա։
ԱՆՈՒՆԸ
Օրիգինալ L.O.L. տիկնիկների անվանումը պետք է լինի հենց L.O.L․։ Շուկայում առկա են ոչ օրիգինալ խաղալիքներ, որոնք կրում են LQL կամ նմանատիպ այլ անվանումներ:
ՏԻԿՆԻԿԸ
Օրիգինալ L.O.L. տիկնիկները լինում են առանց հագուստ, սակայն իրենց հետ հագուստ են ունենում։ Եվ իհարկե, օրիգինալ L.O.L. տիկնիկները չունեն տհաճ հոտ:
ԳԻՆԸ
L.O.L.-ի չափազանց էժան լինելը պետք է նախազգուշացնի Ձեզ․ ամենայն հավանականությամբ այն կեղծ տարբերակն է։