The Super Mario Bros

2023 թ-ի գարնանը մեկնարկել է Illumination-ի և Universal Pictures-ի կողմից արտադրված Mario համակարգչային խաղերի ֆրանշիզայի վրա հիմնված «The Super Mario Bros» անիմացիոն ֆիլմը։

The Super Mario Bros

2023 թ-ի գարնանը մեկնարկել է Illumination-ի և Universal Pictures-ի կողմից արտադրված Mario համակարգչային խաղերի ֆրանշիզայի վրա հիմնված «The Super Mario Bros» արկածային անիմացիոն ֆիլմը։







The Super Mario Bros

Բրուքլինում ապրող ջրմուղագործ՝ Մարիոն, խողովակատարի միջոցով հայտնվում է արքայադուստր Փիչի սնկերի թագավորությունում, իսկ նրա եղբայր՝ Լուիջին,՝ կրիակերպ կուպաների արքա՝ Բաուզերի աշխարհում։ Արքայադստեր հետ միասին Մարիոն մեկնում է Բաուզերին ջախջախելու և իր եղբորը փրկելու ճանապարհորդության, որի ընթացքում հաղթահարում
է բազում փորձություններ։



The Super Mario Bros-ի ռեկորդները
ԱՄՆ-ի կինոթատրոններում մեկնարկելով 2023 թ-ի ապրիլի 5-ին՝ անիմացիոն ֆիլմը հասցրել է հակասական արձագանքների արժանանալ քննադատների կողմից և դրական ակնարկների՝ հանդիսատեսի կողմից։
3 մլն-ից ավել դիտում 24 ժամում
Մարիո համակարգչային խաղի աշխարհին բազում ակնարկներ անող, անիմացիոն ֆիլմի գունեղ և տպավորիչ թրեյլերը իր մեկնարկի առաջին 24 ժամվա ընթացքում հավաքել է ավելի քան 3 միլիոն դիտում։ Այս պահի դրությամբ թրեյլերը ունի 26 միլիոն դիոտւմ։
500 մլն $ մեկնարկից հետո
Իր մեկնարկի առաջին շաբաթավերջի դրությամբ «The Super Mario Bros» համաշխարհային դրամարկղերում՝ վաստակել է 377 միլիոն դոլլար։ Այս թիվը այժմ արդեն հատել է
1.1 միլլիարդ դոլարի սահմանագիծը
2023-ի ամենամեծ «կինոեկամուտը»
Անիմացիոն ֆիլմը դարձել է պատմության մեջ երբևէ ստեղծված ամենաեկամտաբեր համակարգչային խաղի ադապտացիան և 2023 թվականի ամենաշատ եկամուտ ստացած ֆիլմն՝ առաջ անցնելով «Warcraft», «Pokémon. Detective Pikachu» և «Ant-Man and the Wasp. Quantumania» ֆիլմերից։



Գլխավոր հերոսները

  • Մարիո
    Քրիս Փրեթ

    Իր գործով հազիվ ապրուստ վաստակող Բրուքլինցի իտալա-ամերիկացի հմայիչ ջրմուղագործ, ով, պատահաբար հայտնվելով սնկերի թագավորությունում, փորձում է փրկել իր եղբորը ՝ Լուիջիին։

  • Լուիջի
    Չարլի Դեյ

    Մարիոյի վախկոտ և երկչոտ եղբայրը, ով սակայն շատ բարեսիրտ է և միշտ աջակցում է նրան։ Հայտնվելով Բաուզերի ճանկերի մեջ՝ հենց նա է դառնում անիմացիոն ֆիլմի գլխավոր թիրախը։

  • Արքայադուստր Փիչ
    Անյա Թեյլոր-Ջոյ
    Բաուզերի հարձակման սպառնալիքի տակ գտնվող սնկերի թագավորությունը կառավարող արքայադուստրը, ով փորձում է պաշտպանել իր քաղաքացիներին և վերջ տալ Բաուզերի՝ իր հետ բռնի ամուսնանալու փորձերին։
  • Թոադ
    Քիգան-Մայքլ Քեյ

    Արքայադուստր Փիչի հավատարիմ և համարձակ ծառան և ստյուարդը, ով առաջնորդում է Մարիոյին դեպի Բաուզերի թագավորությունը։

  • Բաուզեր
    Ջեք Բլեք

    Մութ թագավորությունը կառավարող՝ գուպաների և գումբաների կրակաշունչ արքան, ով գողանում է գերբնական հզորությամբ օժտված Սուպեր աստղը, որպեսզի տիրանա արքայադուստր Փիչին և սնկերի թագավորությանը։

  • Դանքեյ Կոնգ
    Սեթ Ռոգեն

    Ջունգլիների թագավորության գահի ժառանգորդ կապիկ-արքայազնը, ով Մարիոյից պարտություն կրելուց հետո դժկամորեն միանում է ջրմուղագործին Բաուզերին ջախջախելու իր առաքելության մեջ:

"Mario"-ի ապրանքներ
*Նշված ժամկետները կարող են խախտվել (փոփոխվել) Օնէքսից անկախ հանգամանքների բերումով:
Հետաքրքիր փաստեր
Արդյո՞ք գիտեիր, որ․․․
1
Մարիոն ի սկզբանե մտածված էր որպես ատաղձագործ կերպար, ոչ թէ ջրմուղագործ։
2
Գինեսի ռեկորդների գրքին համաձայն՝ Pac-Man-ից հետո Մարիոն երկրորդ ամենաճանաչված վիդեոխաղի
հերոսն է։
3
Ենթադրվում է, որ անիմացիոն ֆիլմում ընդգրկված Ծիածանային ճանապարհի ճակատամարտը Marvel-ի Թոր ֆիլմի Բիլֆրոստ ծիածանային կամուրջին է ակնարկ անում։
4
Մարիոն հասցրել է դառնալ բազում մշակութային իրադարձությունների մասնակից, որոնց շարքում է 2016 թ-ի ամառային օլիմպիական խաղերի փակման արարողությունը, որտեղ Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն մարմնավորում էր նրա կերպարը։
5
2023 թ-ի Super Bowl-ի ժամանակ թողարկվել է անիմացիոն ֆիլմի գովազդային հոլովակը, որը գովազդում էր Super Mario Bros սանտեխնիկական ծառայությունը` այն ներկայացնելով որպես Բրուքլինյան փոքր բիզնես։
6
Nintendo-ն հաստատել է, որ Super Mario Bros անիմացիոն ֆիլմում հայտնվելու են մինչև 33 կերպարներ։
ԹԵՍՏ
Ինչքա՞ն լավ ես ծանոթ Մարիոյի խաղերին։
Սկսել
Ինչի՞ օգնությամբ է Մարիոն կոտրում աղյուսե բլոկերը։
Հաջորդը
Ընտրել
Ցույց տալ արդյունքը
Ո՞րն է արքայադուստր Փիչի անվան ամերիկյան տարբերակը։
Հաջորդը
Ընտրել
Ցույց տալ արդյունքը
Ինչո՞ւ է Մարիոյի կերպարը պատկերված բեղերով։
Հաջորդը
Ընտրել
Ցույց տալ արդյունքը
Ո՞ր խաղում է առաջին անգամ հայտնվում Մարիոն:
Հաջորդը
Ընտրել
Ցույց տալ արդյունքը
Սրանցից ո՞ր մեկը Մարիոյի հզորացումներից չէ:
Հաջորդը
Ընտրել
Ցույց տալ արդյունքը
Մարիոն քեզ այս անգամ ներում է, բայց ուրախ կլիներ եթե ավելի ուշադիր լինեիր իր խաղերը խաղալիս։
Վերսկսել
Վատ չէ, բայց գուցե՞ արժի մի քանի բան վերհիշել Մարիոյի խաղերից։
Վերսկսել
Երևում է, որ լավ տեղյակ ես Մարիոյի խաղերից։ Մի քիչ չհերիքեց։
Վերսկսել
Համարյա գերազանց էր, ապրե՛ս։
Վերսկսել
Դու ամենահավատարիմ Մարիոյի երկրպագուն ես:
Վերսկսել
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՏԱՐԵԼ ԳՆՈՒՄՆԵՐ ONEX-Ի ՄԻՋՈՑՈՎ
  • ԳՐԱՆՑՎԻ՛Ր
    Գրանցվի՛ր մեր կայքում և
    անվճար ստացի՛ր առաքման հասցեներ
  • ԳՆԻ՛Ր ՕՆԼԱՅՆ
    Օգտագործի՛ր տրամադրված առաքման հասցեները՝ կայքերից գնումներ կատարելիս
  • ԱՌԱՔՈՒՄ ԴԵՊԻ ՀՀ
    Ստացի՛ր գնումներդ
    ՀՀ բոլոր քաղաքներում և Արցախում - |
ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ
ՄԻԱՑԻ՛Ր ՄԵԶ
ԵՎ ՕԳՏՎԻՐ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Կայքում տեղադրված ապրանքների գները ներկայացված են 2023 թ․֊ի մայիսի 13-ի դրությամբ: