Եթե Դուք նույնպես Բեռլին և Տոկիո լսելիս քաղաքների փոխարեն պատկերացնում եք մարդկանց, ապա այս բլոգը Ձեզ համար է
La Casa De Papel
Եթե Դուք նույնպես Բեռլին և Տոկիո լսելիս քաղաքների փոխարեն պատկերացնում եք մարդկանց, ապա այս բլոգը Ձեզ համար է
Արդեն սկսվել է սիրելի հեռուստասերիալի 5-րդ սեզոնի 2-րդ մասի թողարկումը, և այդ առիթով մենք հավաքագրել ենք լավագույն թեմատիկ հագուստները և այլ պարագաներ։
*Նշված ժամկետները կարող են խախտվել (փոփոխվել) Օնէքսից անկախ հանգամանքների բերումով:
ՈՐՏԵՂԻՑ ԳՆԵԼ
ՈՐՏԵՂԻՑ ԳՆԵԼ
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
1․ Բոգոտան հայ է
Բոգոտան, նույն ինքը Հովիկ Կեուչկերյանը ազգությամբ հայ է։ Ծնվել է 1972 թվականին Լիբանանում: Հայրը հայ է, մայրը` իսպանուհի: 1975 թվականին, երբ նա երեք տարեկան էր, Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ ընտանիքը որոշում է արտագաղթել Իսպանիա: Նա ոչ միայն լավ դերասան է, այլ նաև բանաստեղծ։
2․ Պրոֆեսորն ու Բեռլինը իրականում եղբայրներ են
Ի սկզբանե Պրոֆեսորը և Բեռլինը չպետք է եղբայրներ լինեին։ Սակայն դերակատարներն ինքնուրույն հորինեցին այդ նախապատմությունը, որտեղ Պրոֆեսորը Բեռլինի փոքր եղբայրն է։ Նրանք իրականում հարազատ եղբայրներ են, չնայած այն հանգամանքին, որ ունեն տարբեր ազգանուններ:
3․ Տոկիոյի կերպարը
Տոկիոյի կերպարն ամբողջությամբ ոգեշնչված է հայտնի Լեոն ֆիլմի Մաթիլդայի կերպարից։
4․ Բոլոր կերպարները պետք է անբուժելի հիվանդություն ունենային
Ի սկզբանե նախատեսված էր, որ ֆիլմի բոլոր կողոպտիչները պետք է անբուժելի հիվանդություն ունենային, իսկ իրենց բոլորին գողության դրդեր հենց այդ փաստը։
5․ «Bella Ciao» երգը հայտնի պարտիզանական հիմն է
«Bella Ciao» երգը, որը ժամանակ առ ժամանակ հանդիպում է ֆիլմում, հայտնի պարտիզանական հիմն է։ Այն խորհրդանշում է 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ իտալացիների դիմադրությունը Մուսոլինիին։
ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ
Եվ վերջում, ահա այն ամենահետաքրքիր և ուրախ պահերն ու իրադարձությունները, որոնք կատարվել են Ձեր սիրելի ֆիլմի նկարահանումների ընթացքում