Ճիշտ ընտրված խաղալիքը կարող է խթանել երեխայի զարգացմանը, զարգացնել երեխայի մանր և խոշոր մոտորիկան, սենսորիկան, ուշադրությունը, տեսողությունը և լսողությունը։
Նորածինների խաղալիքներ
Նորածինների խաղալիքներ
Նորածնային տարիքի փոքրիկների համար խաղալիք ընտրելիս առաջնորդվեք՝ հաճելի գույներ, հաճելի ձայներ, ողորկ ֆորմաներ սկզբունքով։ Կարևոր է նաև, որ խաղալիքները պատրաստված լինեն էկոլոգիապես մաքուր նյութերով։ Երեխայի վաղ զարգացմամբ հետաքրքրված ծնողները նախընտրում են միայն զարգացնող խաղալիքներ։ Խաղալիք ընտրելիս կարող եք կարդալ, թե երեխայի զարգացման որ կետերին է խթանում տվյալ խաղալիքը, օրինակ՝ մոտորիկա, սենսորիկա, ուշադրություն, տեսողություն, լսողություն և այլն։
1-5 տարեկանների խաղալիքներ
1-5 տարեկանների խաղալիքներ
Երեխայի վաղ զարգացումը սկսվում է նորածնային շրջանից և ամրապնդվում 1-5 տարեկան սահմանում։ Այս տարիքում շատ կարևոր են ընտրված խաղալիքները։ Նրանք կարող են լինել միայն զարգացնող, երբեմն չմոռանալով զվարճանքների մասին։ Զվարճանալիս երեխայի մոտ նույնպես զարգանում են տարբեր կարողություններ։ Այնպես որ ծայրահեղությունների մատնվել պետք չէ։ Օնլայն խաղալիք պատվիրելիս, դուք ավելի քան վստահ կարող եք լինել որակի համար, եթե պատվիրեք պաշտոնական բրենդներից։ Այս պարագայում գնից վախենալ ևս պետք չէ, պաշտոնական կայքերում զեղչերը ավելի հաճախ և ավելի մեծ են լինում։
6+ տարիքի երեխաների խաղալիքներ
6+ տարիքի երեխաների խաղալիքներ
6 տարեկան և բարձր երեխաները արդեն ինքնուրույն են ընտրում խաղալիքներ՝ հիմնականում առաջնորդվելով իրենց սիրելի մուլտֆիլմերի և ֆիլմերի հերոսներով։ Այս պարագայում նույնպես ծնողներին օգնության են գալիս պաշտոնական կայքերը, որոնցում ներկայացված տեսականին որակյալ է և մատչելի։