Wuthering Heights
Ամբողջ աշխարհում իրարանցում առաջացրած «Wuthering Heights»-ը վերադառնում է մեծ էկրաններ։
Ֆիլմը ցուցադրվում է նաև Հայաստանում։

Այն ոգեշնչել է ոչ միայն գրքասերներին, այլ նաև նորաձևության ոլորտի շատ ու շատ ներկայացուցիչներին։

Wuthering Heights
Ամբողջ աշխարհում իրարանցում առաջացրած «Wuthering Heights»-ը վերադառնում է մեծ էկրաններ։
Ֆիլմը ցուցադրվում է նաև Հայաստանում։

Այն ոգեշնչել է ոչ միայն գրքասերներին, այլ նաև նորաձևության ոլորտի շատ ու շատ ներկայացուցիչներին։

ԳԼԽԱՎՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԸ

  • Հիթքլիֆ
    Ջեյքոբ Էլորդի

    Հիթքլիֆը մռայլ ու խորքային տղամարդ է։ Նա մանկուց մեծացել է Էռնշոների տանը՝ մշտապես զգալով օտարություն ու նվաստացում, ինչը ձևավորել է նրա փակ և վրեժխնդիր բնավորությունը։ Քեթրինի հանդեպ նրա սերը ժամանակի ընթացքում վերածվում է մոլուցքի, և այդ կրքոտ, ցավոտ զգացմունքը դառնում է պատմության գլխավոր շարժիչ ուժը։

  • Քեթրին Էռնշո
    Մարգո Ռոբի

    Քեթրին Էռնշոն կրքոտ, ազատասեր և հակասություններով լի կին է, ով մեծացել է վայրի բնության ու ազատության մեջ, որտեղ և ձևավորվել է նրա ուժեղ կամքը։ Քեթրինի և Հիթքլիֆի խոր ու բարդ կապը դառնում է պատմության կենտրոնը՝ վերածվելով մեծ սիրո, որը փոխում է բոլորի կյանքը։

  • Էդգար Լինթոն
    Շազադ Լատիֆ

    Էդգար Լինթոնը բարեկիրթ երիտասարդ է։ Նա մեծացել է ապահովված միջավայրում՝ ներկայացնելով կայունություն ու բարձր հասարակական դիրք։ Քեթրինի նկատմամբ նրա սերը ազնիվ և նուրբ է, սակայն նա մշտապես հայտնվում է Հիթքլիֆի հետ հակադրության մեջ՝ դառնալով սիրային և սոցիալական կոնֆլիկտի առանցքային կերպարներից մեկը։

  • Իզաբելա Լինթոն
    Էլիսոն Օլիվեր
    Իզաբելա Լինթոնը նուրբ և ռոմանտիկ աղջիկ է։ Նա մեծացել է ապահով և հանգիստ միջավայրում՝ հեռու Ույութերինգ Հեյթսի մռայլ աշխարհից։ Հիթքլիֆի հանդեպ նրա սիրահարվածությունը նրան մղում է ճակատագրական ընտրության, որի արդյունքում նա բախվում է դաժան իրականությանը և դառնում է պատմության ողբերգական կերպարներից մեկը։

  • Նելլի Դին
    Խոնգ Չաու
    Նելլի Դինը խոհեմ, դիտողունակ և հավատարիմ աշխատող է։ Նա մեծացել ու աշխատել է Էռնշոների և Լինթոնների ընտանիքներում՝ դառնալով նրանց կյանքի անբաժանելի մասը։ Որպես պատմության հիմնական վկաներից և պատմողներից մեկը՝ Նելլին ականատես է լինում բոլոր դրամատիկ իրադարձություններին և իր պատմություններով կապում է սերունդներն ու բացահայտում հերոսների ճակատագրերը։

ԵԿԵՔ ՔՆՆԱՐԿԵՆՔ
ԵՎ ՈԳԵՇՆՉՎԵՆՔ ՖԻԼՄԻ ԷՍԹԵՏԻԿԱՅՈՎ
2026-ին կրկին թրենդային են ժանյակե կտորները, կորսետներն ու էլեգանտ սիլուետները։
Եթե այս էսթետիկան նոր շունչ ստացավ «Bridgerton»-ի շնորհիվ, ապա այժմ այն ավելի է ամրապնդվում նաև
«Wuthering Heights»-ի մռայլ ու ռոմանտիկ մթնոլորտով։
Դասական նրբագեղությունը վերադարձել է՝ դառնալով այս տարվա ամենաքննարկվող և ամենաթրենդային ուղղություններից մեկը։
Ֆիլմից ոգեշնչված կրկին թրենդային են փափուկ, հոսող կտորները՝ նրբագեղ բլուզներ և երկար, էֆեկտային շորիկներ։
ԹՐԵՆԴԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ ՁԵԶ ՀԱՅՏՆԻ ԲՐԵՆԴԵՐԻՑ
ԹԵՄԱՏԻԿ ԻՐԵՐ
*Նշված ժամկետները կարող են խախտվել (փոփոխվել) Օնէքսից անկախ հանգամանքների բերումով:

ՈՐՏԵՂԻՑ ԳՆԵԼ
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
Արդյո՞ք գիտեիր, որ․․․
Ջեյկոբ Էլորդին այրվածք է ստացել նկարահանման ընթացքում
Նկարահանումների ընթացքում Ջեյքոբ Էլորդին ստիպված էր կրել ծանր գրիմ՝ Հիթքլիֆի մռայլ ու խիստ կերպարը առավել իրական դարձնելու համար։ Սակայն մի օր նկարահանումներից հետո շպարը մաքրելուց ստացել է երկրորդ աստիճանի այրվածք, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան ֆիզիկապես ծանր կարող են լինել նման դերերը։
Կերպարի մեջ «ապրելը»
Մարգո Ռոբին որոշ տեսարաններից առաջ միտումնավոր սահմանափակել է շփումը նկարահանման հրապարակում, որպեսզի պահպանի Քեթրինի էմոցիոնալ լարվածությունը։ Նրա խոսքով՝ դա օգնել է ավելի ինտենսիվ փոխանցել կերպարի ներքին պայքարը։
Բնությունը որպես «կերպար»
Նկարահանման թիմը հատուկ սպասել է իրական մառախուղի և անկանխատեսելի եղանակային պայմանների, որպեսզի որոշ տեսարաններ չօգտագործեն արհեստական ծուխ կամ CGI։ Ռեժիսորական մոտեցումն այն էր, որ Յորքշիրի վայրի բնությունը պետք է «ապրի» կադրում և դառնա ֆիլմի առանձին կերպար՝ նույնքան ազդեցիկ, որքան Հիթքլիֆն ու Քեթրինը։
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՏԱՐԵԼ ԳՆՈՒՄՆԵՐ ONEX-Ի ՄԻՋՈՑՈՎ
  • ԳՐԱՆՑՎԻ՛Ր
    Գրանցվի՛ր մեր կայքում և
    անվճար ստացի՛ր առաքման հասցեներ
  • ԳՆԻ՛Ր ՕՆԼԱՅՆ
    Օգտագործի՛ր տրամադրված առաքման հասցեները՝ կայքերից գնումներ կատարելիս
  • ԱՌԱՔՈՒՄ ԴԵՊԻ ՀՀ
    Ստացի՛ր գնումներդ
    ՀՀ բոլոր քաղաքներում
ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ
ՄԻԱՑԻ՛Ր ՄԵԶ
ԵՎ ՕԳՏՎԻՐ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Կայքում տեղադրված ապրանքների գները ներկայացված են 2026
թ․-ի փետրվարի 19-ի դրությամբ: